Արցախցիներից մեքենաների գույքահարկի մասին տեղեկանք չի պահանջվի15 հունիսի 2024 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 15-ից արցախցիներից ավտոմեքենաների գույքահարկի կատարման մասին տեղեկանք չի պահանջվելու, հայտնում է Արցախի տեղեկեկատվական շտաբը։ Դա վերաբերում է մասնավոր տրանսպորտային միջոցներին։ Տեղեկանք չի պահանջվի ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխության համաձայն։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ուշագրավ Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանն ու Վերման քննարկել են սահմանազատման գործընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև Վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումնը Մինասյան․ Տևական ժամանակ է՝ իշխանությունը տարբեր ձևերով հարձակվում է ՀՅԴ-ի վրա Բաբայանն ասել է, որ մարդկանց առաջարկել են ասել, թե հավաքին մասնակցելու համար գումար է բաժանվել, որպեսզի իրենց ազատ արձակեն ՌԴ ԱԳ փոխնախարար․ ՀՀ–ի անցումն ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի «հովանոցի տակ» կփլուզի ՌԴ հետ միասնական պաշտպանական տարածքը Նա հավելել է, որ ՌԴ–ն միշտ պատրաստ է քննարկել Երևանին մտահոգող հարցերը Փաշինյան․ Սահմանազատումը փորձում են ներկայացնել որպես աղետ, բայց գյուղերում հարցնում են՝ «հույս կա՞, որ մեր մոտ էլ կլինի» Նա նշել է, որ ինքը, երբ ցույց է տվել սահմանին ինժեներական պատնեշները, տեսել է այդ մարդկանց ոգևորությունը |