Բագրատ սրբազան․ Շարժումը վերաձևակերպում ենք, ինչից հետո այն ավելի մասշտաբային կդառնա15 հունիսի 2024 - 12:52 AMT PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վերաձևակերպում է իր ձևաչափը, ու դրանից հետո այն կլինի ավելի մասշտաբային։ Այդ մասին շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարել է «Սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման գործընթացները, Արցախի հիմնախնդիրը» թեմայով քննարկման ժամանակ։ Քննարկմանը մեկ հարկի տակ հավաքվել են Ռուսաստանի 50 համայնքի ներկայացուցիչներ, Հայաստանի հասարակական և քաղաքական գործիչներ` քննարկելու երկրում ստեղծված բարդ իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիներ գտնելու հարցը, հայտնում է Sputnik Արմենիան։ «Հունիսի 12-ին տեղի ունեցած գործողությունների ամբողջ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի և իր մնացած մի քանի հոգու վրա է։ Իշխանությունները ամեն ինչի պատրաստ են իրենց պաշտոնները պահելու համար, իսկ իրավապահները զբաղված են նրանց գործողություններն արդարացնելով։ Հաշվի առնելով, թե ով է պայքարում մեր դեմ, մենք որոշեցինք վերաձևակերպել մեր շարժումը։ Սա իմ վերջին կոչն ու հրավերն է` միանալու ստի և իմիտացիայի դեմ մեր պայքարին»,– ասել է սրբազանը։ Նա շեշտել է, որ իր տեսակը հարմարվող չէ, ու շարժումն անպայման հասնելու է իր նպատակակետին, իր ծրագրի ամփոփմանը։ Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Վնասվածք է ստացել 101 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։ Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։ Ուշագրավ Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանն ու Վերման քննարկել են սահմանազատման գործընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև Վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումնը Մինասյան․ Տևական ժամանակ է՝ իշխանությունը տարբեր ձևերով հարձակվում է ՀՅԴ-ի վրա Բաբայանն ասել է, որ մարդկանց առաջարկել են ասել, թե հավաքին մասնակցելու համար գումար է բաժանվել, որպեսզի իրենց ազատ արձակեն ՌԴ ԱԳ փոխնախարար․ ՀՀ–ի անցումն ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի «հովանոցի տակ» կփլուզի ՌԴ հետ միասնական պաշտպանական տարածքը Նա հավելել է, որ ՌԴ–ն միշտ պատրաստ է քննարկել Երևանին մտահոգող հարցերը Փաշինյան․ Սահմանազատումը փորձում են ներկայացնել որպես աղետ, բայց գյուղերում հարցնում են՝ «հույս կա՞, որ մեր մոտ էլ կլինի» Նա նշել է, որ ինքը, երբ ցույց է տվել սահմանին ինժեներական պատնեշները, տեսել է այդ մարդկանց ոգևորությունը |