Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ

Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ

PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շաժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան ոււղիղ եթերում ասել է, որ անընդհատ տեղեկություններ են հասնում շաժման աջակիցների նկատմամբ գործադրվող բռնությունների, հալածանքների մասին։

«Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ, Հայաստանի քաղաքացիների իրավունքները որևէ ձևով պաշտապնված չեն, փորձում են ահաբեկել տարբեր կազմակերպությունների, կուսակցությունների, անհատների, որոնք այս ամբողջ ընթացում ճշմարտության կողքին, շարժման մեջ են ընդգրկված եղել»,- ասել է սրբազանը։

Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա»՝ անտեսելով քաղաքացիների իրավունքները, հայտնում է Panorama.am-ը։

Բագրատ սրբազանը կոչ է անում բոլոր իրավապաշտպաններին պաշտպանելու բոլոր գործարարներին, անհատներին, կազմակերպություններին, կուսակցություններին, ովքեր ենթարկվում են բռնաճնշումների։

Ավելի վաղ ՔԿ–ն հայտնել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով 11 անձ է ձերբակալվել:

Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Վնասվածք է ստացել 101 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։

 Ուշագրավ
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---