Փաշինյանը՝ Շիկահուղում․ Սահմանազատում պետք է անենք՝ փշալար ենք քաշում, ոչ մարդ կարա անցնի, ոչ անասուն17 հունիսի 2024 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 16–ին Սյունիքի մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Շիկահողի բնակիչների հետ, խոսել սահմանազատումից, հետաքրքրվել գյուղի խնդիրներով և կարիքներով, հայտնում է Factor.am-ը։ «Սահմանազատում պետք է անենք: Ոսկեպարում ոնց ենք անում՝ սահմանազատված հատվածներում փշալարերով ցանկապատի նման քաշում ենք, ոչ անասուն կարա անցնի, ոչ մարդ»,–ասել է Փաշինյանը։ Գյուղի բնակիչներն ասել են, որ գյուղի առաջնային կարիքը ջուրն է։ Փաշինյանը սահմանազատման անհրաժշետության մասին է խոսել նաև Ներքին Հանդում, հայտնում է Panorama.am-ը։ Ցուցադրելով Ոսկեպարում սահմանազատումից հետո տեղադրված փշալարերը՝ նա ասել է. «Հիմա որ Ոսկեպարում սահմանազատում ենք արել, այ սենց վիճակ է․ ցանկապատը քաշած, անվտանգությունը ապահոված, ոչ կով է անցնում, ոչ մարդ է անցնում, գիշերն էլ մարդիկ հանգիստ քնում են: Նույնն էլ պետք է այստեղ անենք, որովհետև լուծումը էդ ա, ժողովուրդ»: Փաշինյանը Սյունիքում նաև ծանոթացել է սուբվենցիոն և այլ ծրագրերով մարզում իրականացվող աշխատանքների ընթացքին, այցելել է Կապան համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ բնակավայրեր։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սկիզբ է առել Ոսկեպարում, Կիրանցում և մյուս սահմանամերձ գյուղերում Ադրբեջանի հետ սահմանազատման մեկնարկին զուգահեռ։ Ուշագրավ Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները Ամենաընթերցվողը բաժնում | Բայրամովը բողոքել է Խովաևին ՀՀ սահմանադրությունից՝ այն անվանելով խաղաղության պայմանագրի «հիմանական խոչընդոտ» Բայրամովը ներկայացրել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ Գրիգորյան․ Բաքուն դեռ չի արձագանքել հրադադարի խախտման համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու առաջարկին Նա նշել է, որ Հայաստանին անհանգստացնում է Ադրբեջանի ՊՆ–ի կողմից տարածվող ապատեղեկատվությունը ԱԽ քարտուղար. Բաքվից ստացել ենք խաղաղության պայմանագրի մասով առաջարկների 10-րդ փաթեթը «Մենք աշխատում ենք»,– ասել է Գրիգորյանը |