Հունիսի 17–ին ԱԺ–ում կառավարության հրաժարականի ուղերձով նիստ կգումարվի․ ՔՊ–ն պատրաստվում է բոյկոտել այն

Հունիսի 17–ին ԱԺ–ում կառավարության հրաժարականի ուղերձով նիստ կգումարվի․ ՔՊ–ն պատրաստվում է բոյկոտել այն

PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին, իրավունքի ուժով ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվելու, որը կքննարկի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հեղինակած կառավարության հրաժարականի ուղերձը։ Այդ մասին կարդագրություն է ստորագրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կոչ է արել շարժման աջակիցներին հավաքվել խորհրդարանի շենքի դիմաց։

Մինչդեռ դեռևս հունիսի 10–ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ խմբակցությունը չի մասնակցելու արտահերթ նիստին։

Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Վնասվածք է ստացել 101 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։

Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---