Խոստացվածից 3 տարի անց Շուռնուխի 13 տունը շահագործման է հանձնվել17 հունիսի 2024 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Սյունիք աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Շուռնուխի 13 նորակառույց առանձնատների բաշխման` վիճակահանության արարողությանը: 44-օրյա պատերազմից հետո Շուռնուխի գյուղի 13 տուն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այդ տների փոխարեն նոր թաղամասում կառուցվող 13 տների շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր։ Բնակելի տուն կորցրած յուրաքանչյուր ընտանիք կստանա բնակելի տուն և անասնագոմ: Ծրագրի արժեքը 1.21 մլրդ դրամ է: «Ուզում եմ հավատալ, որ այս թաղամասը Շուռնուխի, Գորիսի, Սյունիքի և Հայաստանի Հանրապետության նոր կյանքի խորհրդանիշն է, որտեղ կան ապրելու և աշխատելու համար բոլոր պայմանները: Ցանկանում եմ բոլորիդ առողջություն, որ աշխատելու ուժ ունենաք և այդ ընթացքում տեսնեք դրա արդյունքը, հարստանաք և մեր երկիրը հարստացնեք»,- ասել է վարչապետը: Փաշինյանն ասել է, որ «բոլոր բնակավայրերում զգացել է աջակցություն խաղաղության և սահմանազատման օրակարգերին»: Նա հավելել է, որ անցնում ենք բարդ պրոցեսով, սակայն այսօր երկիրը կանգուն է, անկախ է, ինքնիշխան է։ Ուշագրավ Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները Ամենաընթերցվողը բաժնում | Ուորլիք. ՀՀ սահմանադրությունը մի օր պետք է փոխվի, բայց չպետք է նախապայման լինի պայմանագրի կնքման համար Ըստ նրա, շրջանակային համաձայնագրում կարելի է դրույթ ներառել «ապագայում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մտադրության մասին» ԱԽ քարտուղար. ՀՀ–ն զենք-զինամթերք է գնում միայն իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար Նա նշել է, որ տարածաշրջանի խաղաղության համար պատասխանատու են բոլորը Բայրամովը բողոքել է Խովաևին ՀՀ սահմանադրությունից՝ այն անվանելով խաղաղության պայմանագրի «հիմանական խոչընդոտ» Բայրամովը ներկայացրել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ |