ՔՊ-ականը սահմանի սահմանազատված հատվածի լուսանկար է հրապարակել

ՔՊ-ականը սահմանի սահմանազատված հատվածի լուսանկար է հրապարակել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում Տավուշի սահմանի սահմանազատված հատվածի լուսանկարներ է հրապարակել։

«ՀՀ սահմանազատված պետական սահման` Տավուշ։ Մեր նորանկախ պատմության կարևորագույն գործընթացով ենք անցնում»,–գրել է նա։

Հրապարակված լուսանկարում միայն փշալարի պատ է, այլ շինության կամ պաշտպանական կառույց չի երևում։

Հունիսի 16–ին Սյունիքի մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանը խոսել էր նաև սահմանազատման մասին։

«Սահմանազատում պետք է անենք: Ոսկեպարում ոնց ենք անում՝ սահմանազատված հատվածներում փշալարերով ցանկապատի նման քաշում ենք, ոչ անասուն կարա անցնի, ոչ մարդ»,–ասել է Փաշինյանը։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---