Իրանը և ՌԴ–ն քննարկել են հայ–ադրբեջանական խնդիրների լուծման համար գործակցելու հնարավորությունը17 հունիսի 2024 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Բաղերի Քանին ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները լուծելու անհրաժեշտությունը և կոչ արել Թեհրանին և Մոսկվային համագործակցել կովկասյան տարածաշրջանում իրենց շահերին համապատասխան: Այդ մասին նա հայտարարել է Թեհրանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գծով Ռուսաստանի հատուկ բանագնաց Իգոր Խովաևի հետ հանդիպմանը, հայտնում է «Ազատությունը» Mehr գործակալության վրա հղումով։ Բաղերի Քանին կովկասյան տարածաշրջանն անվանել է երկու երկրների ազգային անվտանգության և շահերի ոլորտ և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության անհրաժեշտությունը։ «Կովկասյան տարածաշրջանում ընթացիկ իրադարձությունների կարևորությունն ու զգայունությունը, հատկապես արտաքին ուժերի միջամտության աճի միտումը պահանջում է ռազմավարական համակարգում և մշտական խորհրդակցություններ Իրանի և Ռուսաստանի պաշտոնյաների միջև», - ասել է Բաղերի Քանին՝ հավելելով, որ պետք է առավելագույնի հասցնել տարածաշրջանային «3+3» ձևաչափի գործունեությունը։ Ռուսաստանի ներկայացուցիչն իր հերթին ընդգծել է երկու երկրների իշխանությունների միջև սերտ և մշտական փոխգործակցության և համակարգման անհրաժեշտությունը՝ պայքարելու արտատարածաշրջանային խաղացողների միջամտության դեմ։ «3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։ Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ․ 2 օրում հեռախոսային խարդախության 11 դեպք է գրանցվել՝ հանցագործներին $16,700 է փոխանցվել Նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում և հորդորում` չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը ՀՀ-ում աշխարհի երիտասարդ պատգամավորների հավաք կանցկացվի Սպասվում է ավելի քան 150 երիտասարդ խորհրդարանականի մասնակից մոտ 60 երկրից Հունգարիան ամառային ճամբարում կընդունի Արցախից տեղահանված 1000 երեխայի Օգոստոսին նման ծրագրի է մասնակցել ԼՂ–ից 120 երեխա Դպրոցներին հեծանիվներ են տալիս «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքին ընդառաջ Մրցաշարի 1-ին փուլը կանցկացվի սեպտեմբերի 20-25-ը |