ԱԺ-ում լսումներ կանցկացվեն ԵՄ-ին անդամակցելու հայտի հարցով հանրաքվե անցկացնելու շուրջ

ԱԺ-ում լսումներ կանցկացվեն ԵՄ-ին անդամակցելու հայտի հարցով հանրաքվե անցկացնելու շուրջ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը հունիսի 21-ին խորհրդարանական լսումներ կհրավիրի ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու թեմայով։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում խորհրդարանական լսումներ հրավիրելու առաջարկով հանդես են եկել «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը և «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը` 4 արտախորհրդարանական ուժերի անունից (Հայաստանի Եվրոպական, Հանրապետություն, Հանուն Հանրապետության, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություններ), հայտնում է Արմենպրեսը։

«Եվրամիությանը Հայաստանի անդամակցությունը դիտարկում ենք ոչ միայն քաղաքակրթական կողմնորոշման և աշխարհաքաղաքական միավորմանը միանալու, այլ նաև երկրի անվտանգության և տնտեսության տեսանկյունից։ Տեսնում ենք, որ անվտանգության տեսակետից Հայաստանը ավելի սերտ կապերի մեջ է մտնում հենց Եվրամիության անդամ երկրների հետ, ինչպես նաև գլոբալ Արևմուտքի հետ, որի գլոբալ նախամուտքը մեզ համար հենց Եվրամիությունն է։

Տնտեսական առումով էլ Եվրամիությունը մեծ շուկա է՝ 500 միլիոնից ավել սպառողներով, և այդ շուկայի մեջ ավելի մեծ դեր և դիրք ունենալը բերելու է նաև մեր տնտեսության որակական աճին ու մեր արտադրանքի որակի բարելավմանը»,-ասել է Խուրշուդյանը՝ հավելելով, որ իշխանության համար էլ կարևոր կլինի լսել ժողովրդի ձայնը։

Արման Բաբաջանյանն էլ իր հերթին նշել է, որ հանրաքվեն Հայաստանի դիմակայունության և դիմադրողականության բարձրացման նպատակ է հետապնդում։

«Այս հանրաքվեն չի նշանակելու, որ հաջորդ օրն իսկ Եվրամիության անդամակցելու հայտ ենք ներկայացնելու։ Կարծում եմ, որ սա մեր քաղաքական միջավայրին որակ և բովանդակություն կհաղորդի, և բոլորովին այլ քննարկումների և բանավեճերի դաշտ կունենանք քաղաքական ուժերի միջև»,-ընդգծեl 1 Բաբաջանյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը կարևոր համարեց այն, որպեսզի ԱԺ-ում կայանալիք խորհրդարանական լսումների ժամանակ գնահատվեն Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելու մարտահրավերները։

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը կողմ քվեարկեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հայտ ներկայացնելու շուրջ հանրաքվե անցկացնելու թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնելու առաջարկին։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---