Միրզոյանը հանդիպել է ԵՄ որոշ երկրների դեսպանների հետ

Միրզոյանը հանդիպել է ԵՄ որոշ երկրների դեսպանների հետ

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրամիության որոշ երկրների դեսպանների hետ։ Այդ մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում։

«Կարևոր է շարունակել համատեղ ինտենսիվ ջանքերը ԵՄ-ի հետ, քանի որ մենք բանակցություններ ենք սկսում գործընկերության նոր ծրագրի շուրջ։ Այս անգամ կարծիքների օգտակար փոխանակում եղավ Հայաստանում հավատարմագրաված դեսպանների հետ»,–ասվում է գրառման մեջ։

Հունիսի 11-ին և 12-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի հինգերորդ հանդիպումը, որի ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ ընթացող բանակցություններին։ Ծրագիրը նախատեսում է աջակցություն տրամադրել ռազմավարական նշանակության ներդրումներին, մասնավորապես՝ տրանսպորտային, թվային և էներգետիկ փոխկապակցվածության ենթակառուցվածքներին:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---