ՊՆ–ն ֆրանսիական KNDS ընկերության հետ ռազմատեխնիկական գործակցության պայմանագիր է կնքել

ՊՆ–ն ֆրանսիական KNDS ընկերության հետ ռազմատեխնիկական գործակցության պայմանագիր է կնքել

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։

Այն ստորագրվել է հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Նույն օրը Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ՀՀ զինված ուժերի համար զենք–զինամթերքի դիվերսիֆիկացման գործընթացը դրական առումով կարելի է անդառնալի համարել։ Խոսելով նոր գործընկերներից՝ նախարարն ասել է, որ խոսքն առաջին հերթին Հնդկաստանի և Ֆրանսիայի մասին է, բայց նաև կան այլ երկրներ։

Ավելի վաղ Le Figaro-ն գրել էր, որ Ֆրանսիան Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ, որում կլինեն գիշերային տեսանելիության սարքեր, GM200 ռադիոլոկացիոն կայաններ։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---