Վերման՝ Միրզոյանին․ ԱՄՆ-ն ուզում է ՀՀ-ի հետ ճանապարհային քարտեզ ունենալ առանցքային ոլորտներում առաջընթացի համար

Վերման՝ Միրզոյանին․ ԱՄՆ-ն ուզում է ՀՀ-ի հետ ճանապարհային քարտեզ ունենալ առանցքային ոլորտներում առաջընթացի համար

PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալ Ռիչարդ Վերման, որը ժամանել է ԱՄՆ քաղաքապետերի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակության առաջին պաշտոնական այցի շրջանակներում, քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներ:

Վերման նշել է. «Ռազմավարական գործընկերությունը մեծապես կարևոր է Միացյալ Նահանգների համար, և այստեղի քննարկումների արդյունքում մենք ցանկանում ենք ունենալ հստակ ճանապարհային քարտեզ առ այն, թե ինչպես կարող ենք առաջընթաց գրանցել առանցքային՝ խաղաղության և բարգավաճման, տնտեսության, առևտրի, մարդկանց միջև շփումների ոլորտներում, և շարունակել մեր համագործակցությունը դեպի նոր մակարդակ»։

Անդրադառնալով հունիսի 12-ին Երևանում կայացած ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստին՝ Միրզոյանը նշել է.

«Տեղյակ եք՝ մենք անցկացրեցինք Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական երկխոսության 2-րդ ամփոփիչ նիստը, և այս անգամ մենք ոչ միայն ընդգծեցինք մեր համագործակցությունը նոր ուղղություններով հարստացնելու ձգտումը, այլև որոշում կայացրեցինք աշխատել նոր հանգրվանի ուղղությամբ՝ երկկողմ հարաբերությունները բարձրացնելով նոր մակարդակի՝ ռազմավարական գործընկերության: Այսպիսով, մենք շարժվում ենք ճիշտ ճանապարհով, ունենք շոշափելի արդյունքներ, կքննարկենք ավելին:»

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան ապակենտրոնացված համագործակցության հարցեր՝ կարևորելով Հայաստանի մարզերի ու քաղաքների և ԱՄՆ նահանգների ու քաղաքների միջև ձևավորված համագործակցության հաստատումն ու ընդլայնման հնարավորությունները:

Արարատ Միրզոյանը և Ռիչարդ Վերման հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը դիտարկել են նաև ՀՀ դիմակայության ամրապնդման համատեքսում: Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ բարեփոխումների հաջող ընթացքին և այդ ուղղությամբ ԱՄՆ արժեքավոր աջակցությանը:

Տարածաշրջանային անվտանգության հարցերի համատեքստում նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ջանքերը: Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերի և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման պարագայում ընձեռնվող հնարավորություններին:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման և նրան ուղեկցող պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նրան ուղեկցում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Առևտրի և բիզնեսի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն, քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Խաչիկյանը և ԱՄՆ քաղաքների ու նահանգների ներկայացուցիչներ։

Հունիսի 17-ին Երևանում անցկացվել է Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ–ամերիկյան համաժողովը, որին մասնակցելու է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովը, որ առաջին է իր տեսակի մեջ, կմիավորի ԱՄՆ-ի և Հայաստանի քաղաքապետներին, ինչպես նաև նահանգների ղեկավարներին։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---