ՀՀ–ն CAESAR թնդանոթներ կգնի Ֆրանսիայից․ Պայմանագիր կա

ՀՀ–ն CAESAR թնդանոթներ կգնի Ֆրանսիայից․ Պայմանագիր կա

PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ: Կողմերը կարևորել են ռազմատեխնիկական գործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ:

Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են կնքել։ Այդ մասին X-ի իր միկրոբոլոգում հայտնել է Լըկորնյուն։

«Մենք շարունակում ենք ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում։ Արդյունավետ հանդիպում ունեցանք իմ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ։ Նոր կարևոր փուլ է CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիրը»,–ասվում է գրառման մեջ։

Ըստ պաշտպանության նախարարության, հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանում պաշտպանության ոլորտում բարեփոխումների ընթացքը և այդ ուղղությամբ Ֆրանսիայի հետ համագործակցության շրջանակում իրականացվող աշխատանքները:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։

Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---