Գալուզին․ Արևմուտքը ՀՀ իշխանություններին դրդել է սառեցնել մասնակցությունը ՀԱՊԿ-ին

Գալուզին․ Արևմուտքը ՀՀ իշխանություններին դրդել է սառեցնել մասնակցությունը ՀԱՊԿ-ին

PanARMENIAN.Net - ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Արևմուտքը ՀՀ իշխանություններին դրդել է սառեցնել մասնակցությունը ՀԱՊԿ-ին։

«Երևանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին բխում է հայ ժողովրդի շահերից և ծառայում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործին»,- հայտարարել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Գալուզինի խոսքով՝ անկախ նրանից, թե ինչ են խոստացել արևմտականները, որոնք «Հայաստանի իշխանություններին դրդել են «սառեցնել» մասնակցությունը կազմակերպությանը, որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմ ՀԱՊԿ-ին արդյունավետ այլընտրանք չկա»։

Ըստ նրա, «ՀԱՊԿ-ի ներուժի հզորացման աշխատանքները համակարգված առաջ են գնում՝ թողնելով հետևում Երևանին»։

«Մշակվում են ճգնաժամերին արձագանքելու նոր ալգորիթմներ, ամրապնդվում են կազմակերպության հավաքական ուժերի հնարավորությունները՝ հաշվի առնելով ռուսական մարտական փորձը, և ընդունվում են լուրջ ծրագրային փաստաթղթեր Կենտրոնական Ասիայում մեր դաշնակիցների սահմանների անվտանգությունն ապահովելու համար»,- ընդգծել է նա։

Արարատ Միրզոյանը հունիսի 12–ին ԱԺ–ում հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ասել, թե Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ–ից։ Փաշինյանը նույն օրը խորհրդարանում ակնարկել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից՝ ասելով, թե նախկին իշխանությունները մտել էին «փուչիկ դաշինք», իսկ հետո պարզվել է, որ այն ոչ թե պաշտպանում է Հայաստանը, այլ պատերազմ է պլանավորում է Հայաստանի դեմ։

«Վարչապետն ասել է, որ մենք կորոշենք՝ երբ դուրս կգանք, մենք կորոշենք, բայց հետ չենք գնա՝ ոչ պակաս, ոչ էլ ավելի։ Եթե որևէ մեկը պնդում է, որ ՀՀ վարչապետն ասել է՝ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում է»,- ասել էր Միրզոյանը։

Photo. TASS
 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---