Փաշինյան․ Սահմանազատումը փորձում են ներկայացնել որպես աղետ, բայց գյուղերում հարցնում են՝ «հույս կա՞, որ մեր մոտ էլ կլինի»

Փաշինյան․ Սահմանազատումը փորձում են ներկայացնել որպես աղետ, բայց գյուղերում հարցնում են՝ «հույս կա՞, որ մեր մոտ էլ կլինի»

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպմանը հայտարարել է, որ սահմանազատումը փորձում են ներկայացնել որպես աղետ, բայց սահմանամերձ գյուղերում հարցնում են՝ «հույս կա՞, որ մեր մոտ էլ կլինի»։

«Հասկանո՞ւմ եք՝ սա այն պայմաններում, երբ ՀՀ-ում մեծ աղմուկ է, սահմանազատման գործընթացը փորձում են ներկայացնել աղետ։ Հետո գնում ես Ճակատեն գյուղ, առաջին հարցն այն է, թե հույս կա՞, որ մեր մոտ էլ կլինի»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Փաշինյանը նշել է, որ ինքը, երբ ցույց է տվել սահմանին ինժեներական պատնեշները, տեսել է այդ մարդկանց ոգևորությունը։

Ըստ նրա՝ սոցցանցերում ևս մեծ ոգևորություն էր, ասում էին՝ «վերջապես քաղաքակիրթ սահման կլինի»։

Հունիսի 16–ին Փաշինյանը հանդիպել էր Շիկահողի բնակիչների հետ, խոսել սահմանազատումից, և ցույց տվել փշալարերով ցանկապատի լուսանկարը, որը տեղադրվել է Ադրբեջանի հետ սահմանին Տավուշում՝ Ոսկեպարի հատվածում։

«Սահմանազատում պետք է անենք: Ոսկեպարում ոնց ենք անում՝ սահմանազատված հատվածներում փշալարերով ցանկապատի նման քաշում ենք, ոչ անասուն կարա անցնի, ոչ մարդ»,–ասել է Փաշինյանը Շիկահողում։

Փաշինյանը Սյունիքում նաև ծանոթացել է սուբվենցիոն և այլ ծրագրերով մարզում իրականացվող աշխատանքների ընթացքին, այցելել է Կապան համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ բնակավայրեր։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---