Մինասյան․ Տևական ժամանակ է՝ իշխանությունը տարբեր ձևերով հարձակվում է ՀՅԴ-ի վրա

Մինասյան․ Տևական ժամանակ է՝ իշխանությունը տարբեր ձևերով հարձակվում է ՀՅԴ-ի վրա

PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասուլիսում ասել է, որ տևական ժամանակ է՝ «նիկոլական իշխանությունը տարբեր ձևերով հարձակվում է ՀՅԴ-ի վրա», ընդ որում՝ տարբեր ժամանակներում օգտագործելով տարբեր մեթոդներ, բայց ձռագիրը նույնն է՝ կեղծիքի, ստի, քաղաքական հալածանքների միջոցով փորձելով ներկայացնել մեղադրանքներ։

Ըստ նրա՝ եթե 2022 թվականին իշխանության ճնշումների տեղատարափի տակ էր ՀՅԴ-ի Արմավիրի տարածքային կառույցը, 2023թ.-ին՝ Արարատի, Տավուշի կառույցները, ապա հիմա արդեն՝ Վայոց ձորի մարզային կառույցը, հայտնում է «Փաստինֆոն»։

«Տեղյակ եք, որ իրականացվել են մասշտաբային ապօրինի գործղույուններ՝ խուզարկություններ, ձերբակալություններ։ Այս պահին նաև նիկոլական քննչական համարկարգի ու իրենց հսկողության տակ գտնվող դատարանների կողմից կայացվել է 5 կալանքի որոշում, ընդ որում՝ բոլոր դեպքերում էլ արգելվել են տեսակցությունները»,- հայտնել է Մինասյանը։

Նրա փոխանցմամբ՝ այս պահին 5 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որից 4-ը՝ երկու ամսով, 1-ը՝ 1 ամսով։ Եվս երեք անձի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, 1-ի նկատմամբ գրավ, ևս մեկի նկատմամբ չբացակայելու մասին ստորագրությունը

«Վերջին 2-3 օրը հիշեցնում էր բոլշևիկյան ժամանակաշրջանի առաջին փուլը, երբ հոգեբանական ճնշումներով ուզում էին կորզել ինչ-որ բաներ որոնք չէին էլ կարող, որովհետեւ չկար»,- նշել է Մինասյանը։

Նա հավելել է, որ քննչական մարմինները լծված են «փաստեր» գտնելու գործին՝ հիմնավորելով ԱԺ ամիբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակավ հնչեցրած մտացածին մեղադրանքները։

Ասուլսին մասնակցող փաստաբան Արսեն Բաբայանն իր հերթին ասել է, որ ոստիկանությունում մարդկանց առաջարկել են ցուցմունք տալ, թե հավաքին մասնակցելու համար գումար է բաժանվել՝ խոստանալով այդ դեպքում ազատ արձակել, գրում է Aysor.am-ը։

«Ի սկզբանե պարզ էր, որ ձերբակալությունները և հետագայում կալանքի տանելու միջնորդությունները պայմանավորված են եղել կոնկրետ անձանց կոնկրետ կուսակցական լինելու հանգամանքով, այդ կուսակցությունում (ՀՅԴ) նրանց զբաղեցրած դիրքով, կապերով։

Կար ցուցակ, որտեղ գրված էին անուններ, կողքը՝ թե ինչ կարգավիճակ ունի ՀՅԴ գրասենյակում, և ըստ դրա էլ ընտրվում էր ամենախիստ խափանման միջոցներ կիրառելու հարցը»,-ասել է Բաբայանը։

Ավելի վաղ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հունիսի 13–ին համացանցում պարզ չէ, թե ում կողմից տարածված ինչ-որ ձայնագրության արդյունքում քննչական մարմինները հարուցել են քրգործ և հունիսի 14–ի առավոտից խուզարկություններ սկսել Դաշնակցության` Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում: Նա հայտնել էր մոտ 10 հոգու ձերբակալության մասին։ Այնուհետև ՔԿ–ն հայտարարեց 11 ձերբակալվածի մասին։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---