Evocabank-ի նոր նվիրաբերությունը՝ City of Smile հիմնադրամին

Evocabank-ի նոր նվիրաբերությունը՝ City of Smile հիմնադրամին

PanARMENIAN.Net - Evocabank-ը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» բարեգործական խաղի շրջանակում 1 մլն դրամ է նվիրաբերել City of Smile հիմնադրամին։

Մայիսի 16-ին տեղի ունեցած 2024թ․ գարնանային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» բարեգործական խաղում հաղթողներ ու պարտվողներ չկային: ՏՏ և ֆինանսական ոլորտի թիմերը միավորվել էին մի նպատակի շուրջ՝ օգնել City of Smile բարեգործական հիմնադրամի փոքրիկներին:

Բոլոր անվանակարգերում մրցանակներ ստացած թիմերն ու խաղացողները իրենց դրամային մրցանակներն անմիջապես նվիրաբերեցին հիմնադրամին՝ փոքրիկների բուժման նպատակով:

Evocabank-ը շարունակաբար աջակցություն է ցուցաբերում հանրության տարբեր խմբերին և հասարակական նախաձեռնություններին։ Կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մեծ դերը Բանկում՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» բարեգործական խաղի շրջանակում Evocabank-ը նվիրաբերեց 1 մլն դրամ City of Smile հիմնադրամին։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---