Եվրո-2024-ի խաղից առաջ ծեծկռտուք է եղել Վրաստանի և Թուրքիայի երկրպագուների միջև

Եվրո-2024-ի խաղից առաջ ծեծկռտուք է եղել Վրաստանի և Թուրքիայի երկրպագուների միջև

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլի հանդիպումից առաջ Թուրքիայի և Վրաստանի երկրպագուները զանգվածային ծեծկռտուքի մեջ են մտել գերմանական Դորտմունդի մարզադաշտում։ Այդ մասին հայտնել է լրագրող Տարիկ Փանյան, գրում է ՌԻԱ Նովոստին։

F խմբի հանդիպման մեկնարկից կես ժամ առաջ տրիբունաներից մեկում ծեծկռտուք է սկսվել։ Փանյան, որը հրապարակել է ծեծկռտուքի տեսագրությունը, հայտնել է, որ երկրպագուները միմյանց ուղղությամբ իրեր են նետել, առաջին շարքերը նաև հարվածներ են միմյանց հասցրել։ Միայն ոստիկանության միջամտությունից հետո են այդ գործողությունները կասեցվել։ Նրանք պատնեշ են կազմել երկու տրիբունաների միջև։

Վրաստանի ֆուտբոլի հավաքականն առաջին անգամ էր մասնակցում միջազգային խոշոր մրցաշարի։ Հանդիպումն ավարտվել է Թուրքիայի հաղթանակով՝ 3։1 հաշվով։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---