Արամ Ա–ն խնդրել է Իրանի միջամտությունը Բաքվում պահվող հայ գերիների ազատման հարցում

Արամ Ա–ն խնդրել է Իրանի միջամտությունը Բաքվում պահվող հայ գերիների ազատման հարցում

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանիի հետ հանդիպմանը, անդրադառնալով Արցախի հարցին, շեշտել է արցախահայության վերադարձի իրավունքը, միջազգային հովանավորության ներքո, խոսել է Ադրբեջանում պահվող հայ քաղաքական բանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հրամայականի մասին։

Արամ Ա–ն այս հարցում խնդրել է Իրանի միջամտությունը՝ նկատի ունենալով Իրանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող պատմական հարաբերությունները:

Քննարկվել է նաև Լիբանանի նախագահի ընտրության հարցը, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում:

Բաքուն կալանքի տակ է պահում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Լեոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին ե նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը։

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---