ՌԴ-ն մտադիր է դադարեցնել մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ աշխատանքին

ՌԴ-ն մտադիր է դադարեցնել մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ աշխատանքին

PanARMENIAN.Net - ՌԴ-ն մտադիր է դադարեցնել մասնակցությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին և կսառեցնի անդամավճարներն այդ կազմակերպությանը։ Այդ մասին հայտարարել է Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն՝ հավանություն տալով Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձանժողովի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովի առաջարկին։

Նա ասել է, որ ՌԴ Դաշնային խորհուրդը Պետդումայի հետ միասին որոշում կպատրաստի այդ հարցի վերաբերյալ, գրում է Interfax-ը։

«Առաջարկվում է մեր պալատի հաջորդ լիագումար նիստին՝ մինչև հուլիսի 3-ը, Դաշնային խորհրդի որոշման նախագիծ պատրաստել և քննարկման ներկայացնել ԵԱՀԿ ԽՎ-ի աշխատանքներին ռուս պատգամավորների մասնակցության դադարեցման մասին։ Պետդումայի հետ համաձայնությամբ նմանատիպ որոշում կկայացվի գրեթե միաժամանակ ստորին պալատի լիագումար նիստում»,- ասել է Ջաբարովը։

Դրանից հետո որոշումը կուղարկվի ԵԱՀԿ ԽՎ նախագահին՝ ստորագրված Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի երկու պալատների ղեկավարների կողմից։

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---