ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռուբեն Վարդանյանի ազատման մասին․ «Հարցն ուղղեք Երևանին և Բաքվին»

ՌԴ ԱԳՆ-ն՝  Ռուբեն Վարդանյանի ազատման մասին․ «Հարցն ուղղեք Երևանին և Բաքվին»

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային ճեպազրույցում հարց են ուղղել, թե արդյոք Ռուսաստանը քննարկում է Բաքվում կալանքի տակ պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման թեման։ Զախարովան պատասխանել է, որ Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից և խորհուրդ է տվել այդ հարցն ուղղել Երևանին ու Բաքվին։

Նա նշել է, որ ընդհանուր առմամբ, ՌԴ–ն միշտ սատարել է եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելուն, որոնց առանցքային կետերից է բոլոր պահվող անձանց ազատ արձակումը, հայտնում է Sputnik Արմենիան։

Ադրբեջանում կալանավորված Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմը հունիսի 13-ին հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին՝ հորդորելով դատապարտել Ադրբեջանի կառավարության կողմից Ռուբեն Վարդանյանի դեմ իրականացվող խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը։

«Եթե Ադրբեջանը ցանկանում է, որ իրեն լուրջ վերաբերվեն միջազգային հարթակում, և որ COP29-ը դառնա «Խաղաղության COP», ապա պետք է դադարեցնի Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքը և անհապաղ կերպով ազատ արձակի նրան և Լեռնային Ղարաբաղի մյուս քաղբանտարկյալներին», -ասել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը:

Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---