Փաշինյան․ Էդ որ գրում ենք «10 մլն հայ», «10 մլն հայ», մի տեղ կա՞ էդ հայերի ցուցակը

Փաշինյան․ Էդ որ գրում ենք «10 մլն հայ», «10 մլն հայ», մի տեղ կա՞ էդ հայերի ցուցակը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «Ի գործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը կարևորել է ծրագիրը՝ նշելով, որ այն ստեղծում է օրգանական կապ ՀՀ և Սփյուռքի միջև։

Նա ասել է, թե կարծիք կա, որ մասնակիցների թիվը քիչ է, 10 մլն հայից միայն մի քանի հարյուրն են մասնկացում «Ի գործ» ծրագրին, հայտնում է Panorama.am-ը։

«Չնայած էդ էլ մի ուրիշ պրոբլեմ է, չէ՞։ Մենք այդ թվաբանությանը միշտ չէ, որ մեծ նշանակություն ենք տալիս։ Էս վերջերս, ինձ մոտ հարց ծագեց՝ էդ որ միշտ գրում ենք «10 մլն հայ», «10 մլն հայ», մի տեղ կա էդ հայերի ցուցակը, թե չկա։ Համոզված եմ, որ չկա։

Այստեղ էլ էլի սրբացման ֆենոմենն է, ինքը սուրբ է ոչ մեկը չկպնի` ոչ ավելանում է, ոչ պակասում է, չես կարա փոխես, ինքը 10 մլն է։ Մեկն ասի՝ 10 մլն չէ, այլ 10 մլն 561 հազար է, բոլորը կհարձակվեն, կասեն՝ այ տգետ, այ դիլետանտ, դու որտեղից գիտես, ով է հաշվել և այլն։ Մեկն ասի՝ ոչ 9 մլն 200 հազար է, կասեն՝ այ ստահակ, դու նսեմացնում ես հայերի համաշխարհային ազդեցությունը, դու գրչի մի հարվածով 800 հազար հայի ջնջեցիր։ Սա մեր իրականությունն է, մեր մասին է, բայց մենք պետք է խոսենք դրա մասին, եթե չենք խոսում, որն է դրա օգուտը»,- ասել է Փաշինյանը։

Փաշինյանի կարծիքով՝ հայերը բնավորություն ունեն ամեն ինչ սրբացնելու, հայտնում է Aysor.am-ը։

«Այսքան խոսում ենք՝ պարտություն, պատերազմ, բայց չենք արել ամենակարևոր արձանագրումը՝ այն, ինչ տեսել ենք 2020 թվականին ու դրանից հետո՝ մեր բանակի սրբացման ու կոթողացման պատճառն է։ Հանկարծ վատ բան չասեք, բանակն ուրիշ օրգանիզմ է, իրեն չի կարելի վատ բան ասել: Ու մենք տրվել ենք դրան՝ հո՜պ, սրբություն է, չկպնեք հանկարծ այդ սրբությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Մի քանի տարի առաջ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել էր 10 մլն ծառ տնկելու ծրագիրը՝ ի պատիվ աշխարհում ապրող 10 մլն հայերի։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---