Գալուզին․ CAESAR–ների մատակարարումը ՀՀ–ին իրավիճակի վատթարացման ռիսկեր ունի

Գալուզին․ CAESAR–ների մատակարարումը ՀՀ–ին իրավիճակի վատթարացման ռիսկեր ունի

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, թե ֆրանսիական CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի մատակարարումը Հայաստանին «իրավիճակի վատթարացման ռիսկեր է պարունակում»։

Ըստ նրա, աշխարհում չկա մի տարածաշրջան, ուր Արևմուտքից զենքի մատակարարումը հանգեցրել է իրավիճակի բարելավման, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Չգիտեմ մի տարածաշրջան, որտեղ իրավիճակը բարելավվել է արևմտյան զենքի մատակարարման արդյունքում»,–ասել է նա՝ հավելելով, որ դա լիապես վերաբերում է նաև Հարավային Կովկասին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս մեկնաբանել է Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին CAESAR–ներ մատակարարելու մասին պայմանագիրը՝ հայտարարելով, որ Ֆրանսիան նոր սրացում է հրահրում Հարավային Կովկասում։

Իսկ ավելի վաղ Բաքուն էր նյարդային արձագանքել Հայաստանին ֆրանսիական CAESAR-ների վաճառքին և ռազմատեխնիկական գործակցության զարգացման պայմանագրերի կնքմանը Հայաստանի և Ֆրանսիայի միջև։

Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են կնքել։ Հունիսի 17-ին Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ՝ կողմերը կարևորել են ռազմատեխնիկական գործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ:

ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---