Սպորտային, էլեկտրական ու Porsche-ի գենետիկ կոդերով. Porsche Yerevan-ը ներկայացրել է Taycan-ի նոր սերունդը22 հունիսի 2024 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Վերափոխված Taycan-ը գալիս է՝ կոտրելու էլեկտրական ու սպորտային մեքենաների մասին կարծրատիպերը, և բացահայտելու նոր հնարավորություններ ու զգացողություններ։ «Առավել տպավորիչ կատարողականություն, ավելի ընդգծված բացառիկություն» - սա Taycan-ի նոր սերնդի մասին ամենադիպուկ ու հակիրճ ձևակերպումն է։ 2019 թվականին, երբ թողարկվեց առաջին Taycan-ը, այն առաջին էլեկտրական սպորտային Porsche մեքենան էր։ Այս մոդելի թողարկմամբ Porsche-ն ապացուցեց, որ հնարավոր է էլեկտրականի ու սպորտայինի միավորմանը զուգահեռ պահպանել Porsche-ի գենետիկ կոդերը։ Այս մոդելի նորամուտով փոխվեցին շուկայում առկա խաղի կանոնները։ Taycan-ը նորարարական էր, արագ լիցքավորման հնարավորություններով ու տեխնիկական հզորությամբ։
Մոդելի շուրջ մեծ հետաքրքրությունն ու հաջողությունները Porsche-ին դրդեցին մեքենան էլ ավելի առօրեական դարձնել, կամ այլ կերպ ասած՝ ավելի հարմարավետ՝ երկար ճամփորդելու համար։ Հայաստանում Porsche-ի ներկայացուցչության վաճառքների բաժնի ղեկավար Քրիստինե Բարսեղյանը պատմում է նոր Taycan-ի թեստ-դրայվերի արդյունքների մասին. «Թեստ-դրայվերի արդյունքներն ապշեցնող են։ Լինելով ամբողջովին էլեկտրական՝ Taycan-ը հերթական անգամ ապացուցում է, որ Porsche-ի գենետիկ կոդերով պահպանված մոդել է։ Այն ամբողջովին սպորտային է իր դինամիկայով և առանձնահատկություններով։ Այս մոդելն ամբողջովին հերքում է թյուր կարծիքը, թե մարտկոցի ծանրությունը պետք է ազդեր դինամիկայի վրա։ Իրականում մարտկոցի ծանրությունը մեքենային այլ կարևոր հատկանիշներ է հաղորդում։ Վարելու ընթացքն ավելի կայուն է»:
Վերափոխված Taycan-ի առանձնահատկությունները և՛ ակնառու են, և՛ ոչ։ Նախ՝ արտաքին փոփոխությունների մասին. հստակ ուրվագծերը Taycan-ին տալիս են էլ ավելի ընդգծված սպորտային տեսք: Նոր սերնդի Taycan-ը նոր էլեմենտներ և գունային նոր լուծումներ է առաջարկում։ «Փոփոխվել են լուսարձակները, անվաթևերը, անվահեծերը, փոփոխություններ են տեղի ունեցել նաև մեքենայի սրահում։ Առաջին հայացքից լուսարձակների տարբերությունն է աչքի ընկնում։ Սա Porsche-ի համար հստակ առաջնահերթություն է. յուրաքանչյուր սերնդի համար առաջարկել դիզայնի նոր լուծումներ ու էլեմենտներ»,- հավելում է Քրիստինե Բարսեղյանը։ Սպորտային մեքենաների առաջնային տպավորիչ հատկանիշների մասին խոսելիս, իհարկե, պետք է անդրադառնալ դրա կատարողականությանն ու արդյունավետությանը։
Վարելու դինամիկայի, հզորության, կատարողականության մասին իրենց կարծիքն են հայտնել ոչ միայն Porsche-ի էնտուզիաստները, այլև համաշխարհային լրատվական միջոցների մասնագիտացված լրագրողները։ Porsche-ի ընտրանքային Active Ride համակարգը նոր մակարդակի է վրա է դնում վարելու դինամիկան և շարժունակությունը: Դե իսկ տեխնիկական տվյալներն ու թարմացումները ինքնին խոսուն են։ «Taycan-ի նախնական թեստ-դրայվները, որոնք անցկացվել են Լոս Անջելես-Սան Դիեգո ավտոմայրուղու վրա, ցույց են տվել, որ նոր սերնդի էլեկտրական սպորտային ավտոմեքենայի ընթացքի պաշարը բավարար է մինչեւ 587 կիլոմետր ճանապարհ անցնելու համար: Այսպիսով, Taycan-ը տպավորիչ կերպով արդեն իսկ ցուցադրել է իր զգալիորեն բարելավված՝ երկար ճանապարհներ անցնելու ներուժը:» - նշում է Քրիստինե Բարսեղյանը։
Porsche-ի ռազմավարության մեջ առանձնացված գլխավոր կետերից մեկը, կարծես, իրագործված է. Կարճատև կանգառներ լիցքավորման համար՝ զուգակցված լիցքավորման հզորության հետ։ Taycan-ի մարտկոցն արդեն իսկ ցուցադրել է ավելի քան 300 կՎտ լիցքավորման հզորություն՝ 20 րոպեից էլ քիչ ժամանակում լիցքավորվելով 10-ից մինչև 80 տոկոս։ «Մարդկանց անհանգստացնող առաջին հարցերից մեկն այն է, թե որքան կբավարարի լիցքավորումը։ Երկրորդ սերնդի մեքենաներն իրենց տեխնիկական հնարավորություններով կոտրում են այս կարծրատիպերն ու վախերը։ Ավելին, Porsche-ն առաջարկում է ինչպես սովորական վարդակից լիցքավորման հնարավորություն, այնպես էլ հասարակական վայրերից, ինչպես նաև ավելի մասնագիտացված ցանցային տարբերակով լիցքավորման տարբերակներ։ Մեքենան երկու կողմից էլ ունի լիցքավորման միացման հնարավորություններ։»
Ցանկացած Porsche մեքենա՝ և՛ առօրյայում, և՛ սպորտային մրցուղու վրա միշտ նորը բացահայտելու հնարավորություն է տալիս։ Յուրաքանչյուր մեքենայի սպառող իր համար որոշում է, թե ինչ ակնկալիքներ ունի մեքենայից։ Այս մոդելը իր գնորդին կգրավի արագ լիցքավորման հնարավորությամբ, վարելու մեծ դինամիկայով և հզորությամբ։ «Թյուր կարծիք կա, որ սպորտային մեքենաները գուցե Հայաստանի համար չեն, գուցե Հայաստանի ճանապարհները արագացման հնարավորություն չեն տալիս, բայց սպորտային մեքենա միայն չի նշանակում արագ վարել, դա նաև նշանակում է դինամիկ վարել, վարելուց հաճույք ստանալ, արագ մանևրելու հնարավորություններ ունենալ։» Taycan-ը ինքնուրույն, կյանքի բոլոր հաճույքների հանդեպ բաց հայացքով նայող մարդկանց համար է։ Բոլոր նրանց համար, ովքեր ուզում են վայելել կյանքն ամբողջությամբ, չսահմանափակելով ու չկաղապարելով իրենց ցանկություններն ու ակնկալիքները։ Ուշագրավ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |