Caucasus Heritage Watch. Արցախում հայկական մշակութային ժառանգության ավերածությունների թիվը 2023-ի աշնանից աճել է 75%-ով24 հունիսի 2024 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch հետազոտական նախաձեռնությունը ահազանգում է, որ Արցախի Հարապետության տարածքում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ավերածությունների թիվը 2023 թվականի աշնանից ի վեր աճել է 75 տոկոսով, վտանգի տակ գտնվող օբյեկտների թվի՝ 29 տոկոսով։ Նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության հայ բնակչության բռնի տեղահանությունից հետո 2024 թվականի գարնանային մոնիտորինգի տարածքն ընդլայնվել է՝ ներառելով ևս 181 օբյեկտ։ Ընդհանուր, ուսումնասիրում է 489 օբյեկտ, որոնք բաշխված են ավելի քան 7000 կմ2 տարածքի վրա, գրում է Panorama.am-ը։
Caucasus Heritage Watch –ի հերթական զեկույցի համաձայն, 2024 թվականի գարնանից արձանագրվում է Ադրբեջանի բացասական ազդեցությունը հայկական մշակութային ժառանգության վրա։ Արբայնակային պատկերի համաձայն, առավել տեսանելի բացասական ազդեցությունները շարունակում են տեղի ունենալ Շուշի քաղաքում, որտեղ բացի 18-19-րդ դարերի Ղազանչեցոց գերեզմանատան ոչնչացմանը, արձանագրել են 1847 թվականի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կանաչ ժամ) քանդումը: Այդտեղ ոչնչացվել են նաև այլ հուշարձաններ, տապանաքարեր։ Երբեմն ադրբեջանցիների թիրախում են հայտնվում նաև ոչ հոգևոր մշակութային ժառանգությունը։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ուշագրավ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |