Իրանում նախագահական ընտրություններ են28 հունիսի 2024 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Իրանում հունիսի 28–ին անցկացվում են արտահերթ նախագահական ընտրություններ։ Քվեարկությունը մեկնարկել է առավոտյան ժամը 08։00–ին ավելի քան 58,000 ընտրատեղամասում, հայտնում է IRNA գործակալությունը։ 14-րդ նախագահական ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 61,452,321 քաղաքացի, Երևանում ևս ընտրատեղամասեր են բացվել՝ Կապույտ մզկիթի տարածքում և Իրանի դեսպանատանը։ Նախագահի արտահերթ ընտրությունները նշանակվել էին ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո։ Նախագահի պաշտոնի համար պայքարում է 4 թեկնածու՝ խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը, առողջապահության ու բժշկական կրթության նախկին նախարար, խորհրդարանի անդամ Մասուդ Փեզեշկիանը, ներքին գործերի և արդարադատության նախկին նախարար Մուստաֆա Փուրմոհամադը, միջուկային հարցերով նախկին բանակցող և Ազգային անվտանգության գերագույն խորհրդում Խամենեիի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլը։ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և պատվիրակության մյուս անդամները մայիսի 19–ին զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով` Ադրբեջանի հետ սահմանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից վերադառնալիս։ Ուղղաթիռում են եղել նաև Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը, Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Մալեք Ռահմատին, ուղղաթիռի անձնակազմը և անվտանգության մեկ աշխատակից։ Բոլորը զոհվել են։ Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվում են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։ Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |