Օ՛Բրայենն Ալիևի հետ հանդիպմանը խոսել է խաղաղության օրակարգն առաջ մղելու ԱՄՆ հանձնառության մասին28 հունիսի 2024 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Բաքվում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը խոսել է տարածաշրջանային խաղաղության օրակարգն առաջ մղելու ԱՄՆ հանձնառության և այդ գործընթացին նպաստելու ԱՄՆ պատրաստակամության մասին։ Այդ մասին ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։ Նա նաև կարևորել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմավարական մակարդակով հարաբերությունների հետագա զարգացումը։ Այդ համատեքստում քննարկվել են տարածաշրջանային համագործակցության հետ կապված հարցեր, Միջին միջանցքը և այլն, հայտնում է APA-ն։ «Նշվել է Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ, էներգետիկ ոլորտում Ադրբեջանի և ԱՄՆ-ի համագործակցությունը, արդյունավետ և օգտակար խորհրդակցությունները երկու երկրների պատվիրակությունների միջև COP29-ի շրջանակում։ Ընդգծվել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել COP29-ի հաջող անցկացմանը»,–ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։ Բաքու այցից առաջ Օ՛Բրայենը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ ասել էր, որ ուղերձներ ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին փոխանցելու՝ այն մասին, որ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը «Նախագահ Ալիևի հետ մենք հետ շատ հստակ ենք՝ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը։ Սա միայն Ադրբեջանի հարցը չէ, որը հուսով է իրեն կհարգեն, որպես գլոբալ լիդերի, քանի որ նրանք հյուրընկալում են COP29-ը, այլև ամբողջ տարածաշրջանի ու Կենտրոնական Ասիայի։ Այս բոլոր երկրներն արտահանում են միայն Չինաստանով կամ Ռուսաստանով։ Որպեսզի նրանք ունենան ելք, պետք է աշխատեն Ադրբեջանով։ Մեկ երթուղին անցնում է Վրաստանով Սև ծով, սակայն մյուսը՝ պոտենցիալ ավելի մեծը կանցներ Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով, և այդ պատճառով մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ վերջ տալու պատերազմին ու սարսափելի հակամարտությանը, որը գոյություն ունի 90-ականներից։ Մեր ուղերձն այն է, որ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը»,-ասել էր Պետդեպի պաշտոնյան։ Ուշագրավ Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |