Բլինքենը հայտարարել է Երևանի և Բաքվի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին

Բլինքենը հայտարարել է Երևանի և Բաքվի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնի վարչակազմի կարծիքով, այժմ բացառիկ հնարավորություն կա հասնելու խաղաղության պայմանագրի ստորագրմանն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այդ մասին Բլինքենը խոսել է Բրուքինգսի ինստիտուտում իր ելույթում։

«Երկրների միջև խաղաղության համաձայնագրերը կյանքի կոչելու բացառիկ հնարավորություն կա, որը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը և, կարծում եմ, հսկայական հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական կապերի, տնտեսական աճի համար, արևելյան, արևմտյան, հարավի և հյուսիսի երկրների միջև կապեր հաստատելու համար»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

«Մենք ակտիվորեն ջանքեր ենք գործադրել դրա համար դիվանագիտական ճանապարհով՝ փորձելով Ադրբեջանին և Հայաստանին մոտեցնել խաղաղության պայմանավորվածություններին », - ասել է Բլինքենը։

Նա հավելել է, որ, իր կարծիքով, այժմ դա իսկապես հնարավոր է։

«Ես այդ մասին խոսել եմ ընդամենը մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կարծում եմ, որ դա հնարավոր է և լիովին համապատասխանում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ժողովրդի և ամբողջ տարածաշրջանի շահերին»,–ասել է նա։

Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։ Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի կնքումն իրատեսական է մինչև նոյեմբեր։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---