Պատել․ Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատման հարցն ԱՄՆ ուշադրության կենտրոնում է![]() 2 հուլիսի 2024 - 15:32 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը, անդրադառնալով Ադրբեջանում քաղբանտարկյալների թեմային, նշել է, որ այդ հարցը ուշադրության կենտրոնում է։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք այդ թեման քննարկվում է Բաքվի և Վաշինգտոնի միջև բարձր մակարդակի հանդիպումներում։ Նա նշել է, որ դա տևական գործընթաց է։ «Դա մշտական ներգրավվածություն է պահանջում Վաշինգտոնից։ Թե ԱՄՆ պետքարտուղարը, թե պետքարտուղարի օգնականը ուշադրության կենտրոնում են պահում Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը»,–ասել է նա։ Տարբեր գնահատականներով Ադրբեջանում մոտ 300 քաղբանտարկյալ կա։ Ադրբեջանական բանտերում պաշտոնապես նաև 23 հայ քաղբանտարկյալ կա, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամները։ Ոչ պաշտոնական տվյալներով, նրանց թիվն ավելի մեծ է։ ![]() ![]() Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |