Ամփոփվել է IDBank Premier League 2023-2024 մրցաշրջանը 8 հուլիսի 2024 - 16:05 AMT PanARMENIAN.Net - IDBank-ում տեղի է ունեցել IDBank Premier League 2023-2024-ի ամփոփումն ու տարվա լավագույն ֆուտբոլիստների պարգևատրման արարողությունը։ IDBank-ի մարկետինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանի խոսքով՝ սա IDBank-ի առաջին փորձն էր սպորտային նման մեծ մրցաշրջանում ներգրավված լինելու որպես հովանավոր։ «Նաև մեծ պատասխանատվություն էր, քանի որ ունեինք գերնպատակ՝ մեր հնարավորությունների սահմաններում օժանդակել ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում, իսկ առաջնությունն ավելի գունեղ ու հետաքրքիր դարձնել։ Ուրախ ենք այսօր պարգևատրել առաջնության լավագույններին, ու քանի որ թե ֆուտբոլիստները, թե մարզիչները շատ են ճամփորդում, որոշեցինք նրանց նվիրել IDBank-ի Travel քարտեր՝ առանց սպասարկման վճարի 5 տարի ժամկետով և իհարկե դրամական պարգև շնորհել։ Հուսով ենք, որ մրցանակակիրները կվայելեն Travel քարտի բոլոր առավելություններն ու հաճելի ճամփորդություններ կունենան», - ասել է Տաթևիկ Հովհաննիսյանը։ Պարգևատրվել են IDBank Premier League-ի տարվա լավագույն մարզիչ Եղիշե Մելիքյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից, տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Տենտոն Յեննեն «Արարատ-Արմենիա» թիմից, տարվա լավագույն ռմբարկու Արթուր Միրանյանը՝ «Նոա» թիմից և տարվա լավագույն գոլ խփած ֆուտբոլիստ Հովհաննես Հարությունյանը «Փյունիկ» թիմից։ IDBank-ը հանդիսանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր հովանավորը, իսկ Պրեմիեր լիգայի 2023-2024 մրցաշրջանն անվանվել է IDBank Պրեմիեր Լիգա։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Ուշագրավ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից Ամենաընթերցվողը բաժնում | 600–ով ավելացվել է արտոնյալ պայմաններում էլմեքենաների ներմուծման քվոտան Նախատեսված 7400 էլեկտրամոբիլի քվոտան սպառվել է, Արցախից բռնի տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ ընթացակարգով Շահառուներից չեն պահանջի փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք Ուսուցիչների կամավոր ատեստավորումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով Ուսուցիչը լրացնելով թեստը, այն ավարտելուց հետո կտեսնի իր արձանագրած արդյունքները՝ որքան են ճիշտ կամ սխալ եղել Անառակաբարո գործողությունների կասկածանքով ձերբակալվել է Ջոն Կիրակոսյանի անվ. դպրոցի աշխատողը Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ |