Ucom-ն Ամառային օլիմպիական խաղերի հայկական հավաքականի գլխավոր հովանավորն է10 հուլիսի 2024 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Ucom ընկերությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն համագործակցության հուշագիր են ստորագրել, ըստ որի Ucom-ը դարձել է 2024 թ-ի Ամառային օլիմպիական խաղերի Հայաստանի հավաքականի գլխավոր հովանավորը։ Ucom ընկերությունն արդեն 3-րդ անգամ է հովանավորում Օլիմպիական խաղերին Հայաստանի մասնակցությունը։ 33-րդ Ամառային օլիմպիական խաղերը տեղի են ունենալու Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Մեր հավաքականի 15 մարզիկ կներկայացնի Հայաստանը հրաձգություն, ծանրամարտ, աթլետիկա, ըմբշամարտ, բռնցքամարտ և մարմնամարզություն սպորտաձևերում:
«Օլիմպիական խաղերն աշխարհի գլխավոր սպորտային իրադարձությունն են, որին հետևում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում։ Ուրախ ենք, որ Ucom-ի աջակցությամբ հայ հանդիսատեսը կկարողանա դիտել մեր մարզիկների ելույթներն ու տեսնել փայլուն հաղթանակները։ Սա մեծ պատիվ է ու ուրախություն բոլորիս համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ «Այս ամառային օլիմպիական խաղերը ոչ թե հերթական օլիմպիական խաղեր են այլ կարևոր իրադարձություն: Հաշվի առնելով առկա իրավիճակը, մեր ազգին հաղթանակ է պետք։ Եվ մեր մարզիկները իրենց վրա են վերցրել հայ ժողովուրդին ուրախ պահեր, հաղթանակի պահեր պարգևելու առաքելությունը։ Ամբողջ հայ ազգն է մեր թիկունքում, մեզ պետք են արժանապատիվ հաղթանակներ և յուրաքանչյուրի ներդրումը շատ կարևոր է մեզ համար։ Եվ արդեն երրորդ Օլիմպիական խաղերն են, որ Ucom-ը կանգնում է հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողքին, ու հաջողություններն էլ ինքներդ եք տեսել», - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։
Նախորդ Տոկիո-2020 խաղերին, որոնք տեղի են ունեցել 2021 թվականին, ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանն ու ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը դարձել են արծաթե մեդալակիրներ, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ստացել են բրոնզե մեդալներ: Ուշագրավ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |