ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի հանրայնացման հարթակ է գործարկվել

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի հանրայնացման հարթակ է գործարկվել

PanARMENIAN.Net - Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից գործարկվել է bnakavayr.am հարթակը, որը ծառայում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի հանրայնացման և ծրագիրը շահառուներին մատչելի ներկայացնելուն։

Հարթակում ներկայացված են տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի մանրամասները, անհրաժեշտ պայմանները, դիմելու կարգը, ինչպես նաև՝ մանրամասն տեղեկատվություն բոլոր այն բնակավայրերի վերաբերյալ, որտեղ ծրագրի շրջանակներում բնակարան գնելու կամ կառուցելու դեպքում պետությունը տրամադրելու է արտոնյալ աջակցություն։

Հարթակում ինտերակտիվ քարտեզի և բնակավայրերի մասին առանձին էջերի միջոցով ներկայացված են աջակցության ծրագրում ընդգրկված այն 390 բնակավայրերը, որտեղ ծրագրով առավել աջակցություն է նախատեսված բնակարան/տուն գնելու կամ կառուցելու համար։

Բնակավայրերի մասին առանձին էջերում մանրամասներ կան առկա ենթակառուցվածքների, կրթական-մշակութային նշանակության հաստատությունների, ինչպես նաև՝ տնտեսական, գյուղատնտեսական նշանակության ռեսուրսների մասին։

Bnakavayr.am-ում շահառուները կարող են ծանոթանալ բնակարանային ապահովման ծրագրի պայմաններին, անմիջապես անցնել կայք և լրացնել ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ դիմումը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը
Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն
Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է
---