ՀՀ կժամանի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը11 հուլիսի 2024 - 15:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կժամանի ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ազրա Զեյան` նա Հայաստանում կլինի հուլիսի 13-16-ը։ Նա հանդիպումներ կունենա բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ՝ հայ-ամերիկյան փոխգործակցության ամրապնդման և իրավունքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական բարեփոխումների ասպարեզում Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների առաջ մղման հարցերի շուրջ, հայտնում է ԱՄՆ դեսպանատունը։ Զեյան նաև կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և քննարկումներ կունենա քաղաքացիական հասարակության հետ՝ մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի և մամուլի ազատության ամրապնդման շուրջ։ Ազրա Զեյան հուլիսի 11–ին ժամանել է Վրաստան։ Նա X-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԱՄՆ-ը լուրջ մտահոգություններ ունի Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողությունների վերաբերյալ։ Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |