«ՎՈՅԱԺ 30» ինտերնետը ռոումինգում. 1000 ՄԲ-ը` 1500 դրամով12 հուլիսի 2024 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Viva-ն առաջարկում է «ՎՈՅԱԺ 30» ինտերնետը ռոումինգում՝1000 ՄԲ-ը 1500 դրամով։ Նշվում է, որ ամառն արտագնա ճամփորդությունների ամենաթեժ շրջանն է և, բնականաբար, արտերկրում մատչելի ինտերնետի առկայությունն ու կապի մեջ մնալու հնարավորությունը շատ կարևոր են: Այսօր անհնար է պատկերացնել առօրյան առանց ինտերնետի, այն էլ՝ արտերկրում: Ընդամենը 1500 դրամով կարելի է ակտիվացնել ռոումինգում օգտագործման 30-օրյա ժամկետով 1000 ՄԲ ինտերնետ տրամադրող ծառայությունը՝ սկսած 2024թ. հուլիսի 10-ից մինչև 2024թ. սեպտեմբերի 10-ը ներառյալ: «Այս տարի ևս արտագնա զբոսաշրջիկների թիվը նույնքան տպավորիչ է, որքան նախորդ ժամանակահատվածներում։ Արտերկրում, բնականաբար, պետք է որակյալ ինտերնետ՝ մատչելի գնով․ դա առաջին անհրաժեշտության ծառայություն է: Իսկ ամենակարևորը՝ նման առաջարկի դեպքում ընդհանրապես պետք չէ մտածել այլ SIM-քարտ ձեռք բերելու մասին։ Viva-ն վերլուծել է զբոսաշրջային հիմնական ուղղությունները՝ հիմք ընդունելով իր հաճախորդների այցելությունների պատմությունը, և առանձնացրել է այն երկրները, որոնք առավել շատ են այցելում Հայաստանից մեկնողները: «ՎՈՅԱԺ 30»-ը թույլ է տալիս կապի մեջ մնալ մտերիմների հետ, օգտագործել սոցիալական ցանցերը՝ կիսելով այցելած վայրերից ստացված տպավորությունները, ինչպես նաև օգտվել ինտերնետ պահանջող այլ ծառայություններից», - ասել է ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Հատուկ Viva-ի բաժանորդների համար նախատեսված այս առաջարկը թույլ կտա ավելի քան 70 երկրում (այդ թվում՝ Եգիպտոսում, Հունաստանում, Իտալիայում, Վրաստանում, ԱՄԷ-ում, Կիպրոսում և Ավստրիայում) կապի մեջ մնալ մտերիմների հետ, կիսել նրանց հետ կարևոր պահերը, ինչպես նաև օգտվել տարատեսակ առցանց քարտեզներից և փոխադրման ծառայություններից: «ՎՈՅԱԺ 30» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է նախօրոք ակտիվացնել ռոումինգ ծառայությունը: Ռոումինգը կարելի է ակտիվացնել՝ ուղարկելով *121*1# հրահանգը: «ՎՈՅԱԺ 30» ծառայության ակտիվացում ավտոմատ երկարացմամբ՝ *107*1# Հաշվեկշռի և ծառայության կարգավիճակի ստուգում՝ *107*3# Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ․ 2 օրում հեռախոսային խարդախության 11 դեպք է գրանցվել՝ հանցագործներին $16,700 է փոխանցվել Նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում և հորդորում` չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը ՌԴ–ն կոչ է արել վերսկսել Երևանի և Բաքվի հետ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը Հանձնաժողովը զբաղվում էր հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով ՀՀ-ում աշխարհի երիտասարդ պատգամավորների հավաք կանցկացվի Սպասվում է ավելի քան 150 երիտասարդ խորհրդարանականի մասնակից մոտ 60 երկրից Հունգարիան ամառային ճամբարում կընդունի Արցախից տեղահանված 1000 երեխայի Օգոստոսին նման ծրագրի է մասնակցել ԼՂ–ից 120 երեխա |