ՌԴ ԱԳ փոխնախարար․ Հիմքեր կան կարծելու, որ Արևմուտքը ՀՀ–ում տվյալներ է հավաքում ռուսական օբյեկտների մասին12 հուլիսի 2024 - 11:57 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, թե ՌԴ–ում մտահոգված են, որ Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին տեղակայաված ԵՄ առաքելությունը կարող է մշտական դառնալ։ Ըստ նրա, հիմքեր կան կարծելու, որ Արևմուտքի երկրները ՀՀ–ում առաքելության ընթացքում հետախուզական տվյալներ է հավաքում ռուսական օբյեկտների, ինչպես նաև Հայաստանի հարևան երկրների մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մտահոգիչ է, որ Երևանի հավանությամբ առաքելությունը ոչ միայն ընդլայնվում է, ալյև կարող է ժամանակավորից վերաճել մշտականի»,–ասել է նա։ Գալուզինն ասել է, որ ԵՄ առաքելությանը Կանադայի ներկայացուցիչների մասնակցությունը վկայում է Հարավային Կովկաս ՆԱՏՕ–ի սողացող ներթափանցման մասին։ «Ինչպես հայտնի է, ապրիլին առաքելության կազմում ընդգրկվեցին Կանադայի ներկայացուցիչներ, ինչը փաստացի նշանակում է ՆԱՏՕ–ականների սողացող ներթափանցում Հարավային Կովկաս»,–ասել է Գալուզինը։ Նա նշել է, որ ռուսական կողմը մշտապես բարձրացնում է այդ թեման Երևանի և տարածաշրջանային մյուս գործընկերների հետ շփումներում։ Մարտին ՀՀ ԱԺ–ն վավերացրեց 2023–ի նոյեմբերին ԵՄ հետ կնքված համաձայնագիրը ԵՄ առաքելության կարգավիճակի մասին, որոնվ նրանք ստանում են անձեռնմխելիություն և որոշ արտոնություններ։ Խոսելով Հարավային Կովկաս ՆԱՏՕ–ի ներթափանցման մասին՝ ՌԴ պաշտոնյաները չեն նշում Թուրքիայի ներկայությունը Հարավային Կովկասում, որը ևս ՆԱՏՕ–ի անդամ է։ Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ․ 2 օրում հեռախոսային խարդախության 11 դեպք է գրանցվել՝ հանցագործներին $16,700 է փոխանցվել Նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում և հորդորում` չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը ՀՀ-ում աշխարհի երիտասարդ պատգամավորների հավաք կանցկացվի Սպասվում է ավելի քան 150 երիտասարդ խորհրդարանականի մասնակից մոտ 60 երկրից Հունգարիան ամառային ճամբարում կընդունի Արցախից տեղահանված 1000 երեխայի Օգոստոսին նման ծրագրի է մասնակցել ԼՂ–ից 120 երեխա Դպրոցներին հեծանիվներ են տալիս «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքին ընդառաջ Մրցաշարի 1-ին փուլը կանցկացվի սեպտեմբերի 20-25-ը |