Մակունցը ներկա է գտնվել ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային համաժողովին

Մակունցը ներկա է գտնվել ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային համաժողովին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հուլիսի 15-18-ը ներկա է գտնվել Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում կայացած ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային համաժողովին, հայտնում 1 ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

«Համաժողովի ընթացքում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպվել են քննարկումներ՝ ԱՄՆ նախկին վարչակազմի պաշտոնյաների, կոնգրեսականների, ուղեղային կենտրոնների և արտաքին քաղաքականության փորձագետների մասնակցությամբ։ Ներկայացվել են Հանրապետական կուսակցության արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթությունները:

Համաժողովի ընթացքում հաստատվել են 2024 թ․ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի՝ Դոնալդ Թրամփի և փոխնախագահի՝ Ջեյմս Դեյվիդ Վենսի թեկնածությունները։

ԱՄՆ 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է կատարվել է Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահավաքում նրա ելույթի ժամանակ։ Նա թեթև վնասվածք է ստացել ականջի շրջանում։ Համաշխարհային առաջնորդները ևս դատապարտել են ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ
ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
---