Բայդենը հանել է թեկնածությունը՝ հորդորելով առաջադրել Հարիսին22 հուլիսի 2024 - 10:36 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական պայքարից։ Նա այդ մասին տեղեկացրել է պաշտոնական նամակով։ Նա նշել է, որ դա լավագույն որոշումը կլինի երկրի և իր կուսակցության համար։ Նա նաև ասել է, որ կկենտրոնանա նախագահի պարտականությունների կատարման վրա: Բայդենը հորդորել է որպես նախագահության թեկնածու առաջադրել փոխնախագահ Քամալա Հարիսին։ Վերջինս շնորհակալություն է հայտնել իրեն առաջադրելու համար և այդ որոշումն անվանել է «անձնուրաց և հայրենասիրական»։ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն ու նրա տիկինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ինչպես նաև Կալիֆոռնիայի նահանգապետը, արդեն իրենց աջակցությունն են հայտնել Հարիսին, գրում է BBC-ն։ Սակայն Հարիսը դեռ պաշտոնապես Դեմոկրատական կուսակցության թեկնածուն չէ՝ համագուրը նախատեսված է օգոստոսի 19–ին։ Նախագահության թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ավելի հեշտությամբ կհաղթի Հարիսին, նա նաև ասել է, որ Բայդենը պետք է հրաժարակն տա նախագահի պաշտոնից։ Վերլուծաբանները նշում են, որ Հարիսի առաջադրումը ռիսկերի հետ է կապված Դեմոկրատական կուսակցության համար, սակայն, այս պահի դրությամբ այլ անվտանգ տարբերակներ չկան։ Հուլիսի 18–ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով: Հայտարարվել էր, որ նախագահը կարանտինն անցկացնելու է իր տանը՝ Դելավեր նահանգում, սակայան, կշարունակի կատարել իր պարտականությունները։ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության առաջատար քաղաքական գործիչներից շատերը հորդորում էին Բայդենին հանել թեկնածությունը նախագահական ընտրություններից՝ հիմնավորելով այն հանգամանքով, որ նրա առողջական վիճակը թույլ չի տա նրան հաջող մրցել Դոնալդ Թրամփի հետ և հաղթանակի դեպքում արդյունավետ աշխատել ևս 4 տարի։ Photo. AP Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ․ 2 օրում հեռախոսային խարդախության 11 դեպք է գրանցվել՝ հանցագործներին $16,700 է փոխանցվել Նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում և հորդորում` չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը ՌԴ–ն կոչ է արել վերսկսել Երևանի և Բաքվի հետ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը Հանձնաժողովը զբաղվում էր հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով ՀՀ-ում աշխարհի երիտասարդ պատգամավորների հավաք կանցկացվի Սպասվում է ավելի քան 150 երիտասարդ խորհրդարանականի մասնակից մոտ 60 երկրից Հունգարիան ամառային ճամբարում կընդունի Արցախից տեղահանված 1000 երեխայի Օգոստոսին նման ծրագրի է մասնակցել ԼՂ–ից 120 երեխա |