Բագրատ սրբազան․ Սեպտեմբերի սկզբին մեծ հավաք կլինի

Բագրատ սրբազան․ Սեպտեմբերի սկզբին մեծ հավաք կլինի

PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որն աջակիցների հետ հուլիսի 21–ին Գեղարքունիքի մարզում էր, Նորատուս համայնքում հայտարարել է, որ շարժումը փոխում է մարտավարությունը:

Նա հայտարարել է, որ սեպտեմբերի սկզբին մեծ հավաք կլինի, հայտնում է Factor.am-ը։

«Փոխվել է մեր մարտավարությունը, մինչև սեպտեմբեր հավաքագրման շրջան է, իսկ սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք»,– ասել է նա:

ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները մայիսի 4-ին Կիրանց գյուղից երթով եկան Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք ու Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ։ Ակցիաններն ու հանրահավաքները շարունակվեցին Երևանում։

Հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ տեղի ունեցան ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։ Դրանից հետո Բագրատ սրբազանը հայտարարեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վերադասավորվում է, բայց հավաքները շարունակվելու են։

 Ուշագրավ
Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը
Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն
Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է
---