Արեյան. Քննարկվում է «Վեոլիա Ջուրի» հետ պայմանագիրի վերանայումը՝ հեղեղատարերը պետք է հաճախ մաքրվեն

Արեյան. Քննարկվում է «Վեոլիա Ջուրի» հետ պայմանագիրի վերանայումը՝ հեղեղատարերը պետք է հաճախ մաքրվեն

PanARMENIAN.Net - Քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, անդրադառնալով հորդ անձրևների ժամանակ Երևանի բազմաթիվ հատվածներում հեղեղումների առաջացմանը, ասել է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ այս թեմայով խորհրդակցություն է ունեցել ու քննարկվել է «Վեոլիա Ջուր» ընկերության հետ պայմանագիրի վերանայումը։

«Այս անհրաժեշտությունը զգացվել է խորհրդակցության ժամանակ, փոխվարչապետը հանձնարարել է բոլոր կողմերին ներկայացնել առաջարկությունները։ Մեր առաջարկությունները 6 կետով ուղարկվել են, սպասում ենք կրկնակի քննարկման»,– ասել է նա՝ հավելելով, որ պայմանագիրը վերանայելու առաջարկը դրական է գնահատել նաև ՀԾԿՀ-ն, հայտնում է Sputnik Արմենիան։

Արեյանն ասել է, որ ընկերությունը պետք է ուժեղացնի սպասարկումը. հեղեղատարերի մաքրումը պետք է ավելի հաճախ կազմակերպվի, ընդուպ մինչև ամեն շաբաթ։

Նա նաև նշել է, որ Երևանին պետք է հեղեղատար նոր համակարգ։

Փոխքաղաքապետը տեղեկացրել է, որ արդեն իրականացվել են գույքագրման աշխատանքներ ու քննարկվել է երկու տարբերակ` նոր համակարգի կառուցում ու հին, քայքայված, ոչ թողունակ, կիսատ գործող համակարգի վերակառուցում։

«Բակային տարածքներում տարբեր տարիների ընթացքում հեղեղատար համակարգը ենթարկվել է ֆիզիկական միջամտության և գործում է գրեթե 40 տոկոսով։ Բազմաբնակարան շենքերը սպասարկող բակային տարածքներում այդ հեղեղատար համակարգը մեծամասամբ գրեթե չի գործում։ Մնացած թաղամասերում, որտեղ ընդհանրապես հեղեղատար համակարգ գոյություն չունի, կազմում է 18.8 կմ»,- ասել է նա։

Արեյանի խոսքով, ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում կառուցվել է մոտ 28 կմ հեղեղատար։ Նա տեղեկացրել է, որ այս հեղեղատար համակարգը պետք է հանձնվի «Վեոլիա Ջուր» ընկերությանը, բայց գործընթացը դանդաղում է։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին մյուս տարվա գնումների մեջ նախատեսել հատուկ տեխնիկա, որ «Վեոլիա Ջուր» ընկերության թերացման դեպքում քաղաքապետարանը կարողանա կազմակերպել հեղեղատարերի մաքրման աշխատանքները։

Վերջին շրջանում հորդ անձրևների ժամանակ Երևանի բազմաթիվ հատվածներ անանցանելի են դառնում հեղեղումների պատճառով։

 Ուշագրավ
Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը
Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն
Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է
---