IDBank-ը շարունակում է «Քո կողքին» ծրագիրը

IDBank-ը շարունակում է «Քո կողքին» ծրագիրը

PanARMENIAN.Net - Արդեն 3 ամիս է, ինչ մեկնարկել է IDBank-ի «Քո կողքին» ծրագիրը հատուկ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ Ծրագրի շահառու դարձած 150 երեխայի համար IDBank-ը ամեն ամիս հատկացնում է 40,000 դրամ։

Այսուհետ աջակցությունը կտրամադրվի շահառու 42 ընտանիքին IDBank-ի լոյալության նոր միավորի՝ idcoin-ի միջոցով։ Այն հնարավոր չէ ո՛չ գնել, ո՛չ փոխանակել, և ո՛չ էլ վաճառել։ Idcoin-ը կարելի է ստանալ միայն որպես նվեր՝ IDBank-ից կամ Իդրամից։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ idcoin-ն արդեն հասանելի է նաև «Քո կողքին» ծրագրի շահառուների համար։

«Նրանք կարող են Idram&IDBank հավելվածում տեսնել idcoin-ները և դրանք ծախսել ըստ ցանկության՝ մոտ 22,000 վաճառակետերում, որտեղ կա Իդրամ QR-ով վճարման հնարավորություն, այսինքն՝ հոգալ ինչպես կենցաղային հարցեր, այնպես էլ, օրինակ, վճարել երեխայի դասընթացների, խմբակների, կրթական նյութերի համար և այլն», - ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

Նշվում է, որ idcoin կարելի է ստանալ պրոդուկտների, արշավների, հավատարմության այլ ծրագրերի շրջանակում, որոնց մասին կարելի է տեղեկանալ IDBank-ի պաշտոնական կայքից․ այստեղ պարբերաբար կհրապարակվի մանրամասն տեղեկատվություն։

Իսկ idcoin-ով գնումները շատ պարզ են․ ուղղակի անհրաժեշտ է սքանավորել QR կոդը Idram&IDBank հավելվածով և համակարգը, ի թիվս վճարման այլ աղբյուրների, կառաջարկի նաև idcoin-ը։

Նշվում է նաև, որ idcoin-ը հնարավոր է օգտագործել նաև կոմբո-վճարումների ժամանակ։ Համակարգն ավտոմատ կառաջարկի վճարել idcoin-ով, և եթե idcoin-ի մնացորդը չբավարարի, ապա գումարի մնացած մասը Ձեր ընտրությամբ կարող է գանձվել ինչպես Ձեր` IDBank-ի քարտերից ու հաշիվներից կամ Իդրամ դրամապանակից, այնպես էլ Idplus լոյալության հարթակում առկա բոնուսներից ու նվեր քարտերից։

«Քո կողքին» ծրագիրը, ինչպես և հայտարարված էր, շարունակվելու է մինչև տարվա վերջ, և շահառուները, ծրագրի պայմաններին համապատասխանելու դեպքում, այս ընթացքում չեն փոփոխվելու։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը
Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն
Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է
---