Աբրահամյան․ Փորձ է արվում ԶՈւ-ում արմատական փոփոխությունների գնալ22 հուլիսի 2024 - 15:51 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հայտարարությունը` ՀՀ ՊՆ-ում ներկացուցիչ գործուղելու մտադրության վերաբերյալ, կառավարությունից այդպես էլ չպարզաբանվեց: Ըստ նրա՝ փորձ է արվում ԶՈւ-ում արմատական փոփոխությունների գնալ։ «Ակնհայտ է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան պատահական չբարձրաձայնեց այդ հարցը, ինչը նշանակում է, որ կողմերը դրա հետ կապված քաղաքական որոշում ունեն: Հիշեցնեմ, որ ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն էր տեղեկացրել, որ ՀՀ-ում ռազմական կցորդի միջոցով ՀՀ ԶՈւ-ի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու ծրագրեր են նախապատրաստում: Իհարկե, մեկ բան է ռազմական գործակցության ընդլայնումը ռազմական կցորդի ակտիվ ներգրավածությամբ, մեկ այլ խորություն է ՊՆ-ում ներկայացուցիչ ունենալու հանգամանքը, ինչը ըստ ամերիկացի դիվանագետի, ռազմավարական գործընկերության փուլ թևակոխելու պատմական փաստ է: Պաշտոնական Երևանը չի շտապում փակագծերն ամբողջությամբ բացելուն, սակայն ակնհայտ է, որ փորձ է արվում ԶՈւ-ում արմատական փոփոխությունների գնալ, որն ունի և´ գաղափարական, և´ քաղաքական, և´ հայեցակարգային հիմք: Զուտ ռազմական տեսանկյունից, այս կամ այն մոդելի առումով կողմնորոշումը կամ միտվածությունը, դեռ չի երաշխավորում այդպիսի չափանիշներով բանակի ձևավորումը, դրա համար ահռելի աշխատանք և ռազմաքաղաքական ճիշտ, որակյալ ու գրագետ վերանայումներ են ենթադրում, ինչը ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարության պայմաններում բացառվում են: Երկրորդ, դեռ պետք է հասկանալ, առկա քաղաքական համաձայնություններն առաջնային հայկական բանակի մարտունակության թռիչք են ենթադրում, թե դա իր մեջ բացառապես աշխարհաքաղաքական նպատակ է ենթադրում` ցույց տալու, որ ՌԴ-ից տարանջատումը նաև անվտանգության ուղղությամբ է, ինչը բևեռային վերանայումների առանցքային բաղադրիչն է»,–գրել է նա: ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան Երևան այցի ժամանակ հաստատել է, որ ՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի։ Խոսելով հուլիսի 15-ին Հայաստանում մեկնարկած «Արծիվ գործընկեր» հայ-ամերիկյան երկրորդ զորավարժությունների մասին՝ Զեյան ընդգծել է, որ այն նախապես պլանավորված զորավարժություն է՝ միտված կանոնավոր ուսուցումների իրականացմանը, պատրաստականության և փոխգործելիության մեծացմանը և խաղաղապահ գործողություններին։ Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» | ՆԳՆ․ 2 օրում հեռախոսային խարդախության 11 դեպք է գրանցվել՝ հանցագործներին $16,700 է փոխանցվել Նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում և հորդորում` չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը ՌԴ–ն կոչ է արել վերսկսել Երևանի և Բաքվի հետ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը Հանձնաժողովը զբաղվում էր հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով ՀՀ-ում աշխարհի երիտասարդ պատգամավորների հավաք կանցկացվի Սպասվում է ավելի քան 150 երիտասարդ խորհրդարանականի մասնակից մոտ 60 երկրից Հունգարիան ամառային ճամբարում կընդունի Արցախից տեղահանված 1000 երեխայի Օգոստոսին նման ծրագրի է մասնակցել ԼՂ–ից 120 երեխա |