ՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկն աջակցում են հայկական ձեռնարկություններին առևտրի ֆինանսավորման կայուն լուծումներով22 հուլիսի 2024 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ ՎԶԵԲ–ը և Ամերիաբանկը կնքել են համաձայնագիր, որն Ամերիաբանկին հնարավորություն է տալիս ՎԶԵԲ-ից ՀՀ դրամով միջոցներ ներգրավել առևտրի ֆինանսավորման համար։ Սա ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում ստորագրված առաջին և առայժմ միակ նման համաձայնագիրն է։ Ամերիաբանկի և ՎԶԵԲ-ի այս նոր համագործակցության նպատակն է ընդլայնել Ամերիաբանկի հնարավորությունները` աջակցելու միջազգային առևտրով զբաղվող հայկական ձեռնարկություններին և առաջարկելու կայուն և տեղայնացված ֆինանսավորման լուծումներ։ Ըստ կնքված համաձայնագրի, ՎԶԵԲ-ը կաջակցի ՀՀ դրամով առևտրի ֆինանսավորման գործարքներին՝ Ամերիաբանկի կողմից ֆինանսավորվող ներկրողների և արտահանողների համար նվազեցնելով արտարժութային ռիսկերը և բարձրացնելով ֆինանսական կանխատեսելիությունը։ Համատեղելով իրենց փորձն ու ռեսուրսները՝ ՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկը նպատակ ունեն խթանել Հայաստանի տնտեսական աճը և կայունությունը տարածաշրջանում: «Ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ Ամերիաբանկը հայաստանյան շուկայում առևտրի ֆինանսավորման նոր հնարավորություններ և լուծումներ է առաջարկում: ՎԶԵԲ-ի անգնահատելի աջակցությունը, գործիքների և ռեսուրսների լայն շրջանակը մեծապես նպաստել են միջազգային առևտրի խթանմանը։ Այժմ մենք հպարտ ենք լինել առաջինը Հայաստանում, ով ստորագրել է վերականգնվող վարկային գծի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին այս համաձայնագիրը, որը մեզ հնարավորություն է տալիս հայկական դրամով միջոցներ ներգրավել տեղական արտահանողների և ներմուծողների բիզնեսը խթանելու համար: Սա ավելի քան համահունչ է Հայաստանի տնտեսության մեջ շարունակական ներդրումներ կատարելու մեր ռազմավարությանը», - նշել է Ամերիաբանիկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: «Մենք շատ ուրախ ենք ընդլայնել համագործակցությունը Հայաստանում մեր վաղեմի գործընկերներից մեկի՝ Ամերիաբանկի հետ, որի բաժնետիրական կազմում մենք վերջերս վերահաստատեցինք մեր հանձնառությունը: ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում հայկական դրամով կնքված այս նոր համաձայնագիրը կօգնի տեղական ձեռնարկություններին էլ ավելի մեծ հաջողությամբ զբաղվել միջազգային առևտրով` չենթարկվելով արտարժույթի փոխարժեքի տատանումների ռիսկերի: Կարծում ենք, որ դա մեծ օգուտ կբերի տեղական ձեռնարկություններին և կնպաստի տարածաշրջանում առևտրային գործունեության ակտիվացմանը», - նշել է ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով տնօրեն Ֆրենսիս Մալիժը: Ամերիաբանկի և ՎԶԵԲ-ի համագործակցությունն Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում սկսվել է 2010 թվականին: Այդ պահից ի վեր կնքվել են առևտրի ֆինանսավորման գործարքներ, որոնց նպատակն է աջակցել բարձր աճ գրանցող տնտեսական ոլորտներին, այդ թվում` ՏՏ-ին, շինարարությանը, էներգետիկային և արտադրությանը, միաժամանակ խթանելով արտաքին առևտուրը: 2013թ. Ամերիաբանկն առաջինը հայկական բանկերից ստացավ հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում, ինչը բանկին հնարավորություն տվեց տեղական արտահանողների համար ավելի մատչելի դարձնել առևտրի ֆինանսավորման գործիքները, ինչպիսիք են ակրեդիտիվները և բանկային երաշխիքները: Բացի այդ, Ամերիաբանկը բազմիցս արժանացել է Առևտրի խթանման ծրագրի «Տարվա գործարք» ամենամյա մրցանակին, որը շնորհվում է ֆինանսական հաստատություններին` ակտիվ և արդյունավետ առևտրի ֆինանսավորման գործառնությունների և հաջողված միջազգային գործընկերության համար: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ․ 2 օրում հեռախոսային խարդախության 11 դեպք է գրանցվել՝ հանցագործներին $16,700 է փոխանցվել Նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում և հորդորում` չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը ՌԴ–ն կոչ է արել վերսկսել Երևանի և Բաքվի հետ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը Հանձնաժողովը զբաղվում էր հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով ՀՀ-ում աշխարհի երիտասարդ պատգամավորների հավաք կանցկացվի Սպասվում է ավելի քան 150 երիտասարդ խորհրդարանականի մասնակից մոտ 60 երկրից Հունգարիան ամառային ճամբարում կընդունի Արցախից տեղահանված 1000 երեխայի Օգոստոսին նման ծրագրի է մասնակցել ԼՂ–ից 120 երեխա |