Քոչարյանին և մյուսներին ներկայացված մեղադրանքը կարող է վերաորակվել. ՍԴ-ն որոշում է կայացրել23 հուլիսի 2024 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի վարույթով անցնող 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Արմեն Գևորգյանին ներկայացված մեղադրանքը կարող է վերաորակվել։ Վճռաբեկը տվյալ գործով դիմել էր Սահմանադրական դատարան՝ միջնորդելով որոշել Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների Սահմանադրությանը համապատասխանելու հարցը, հայտնում է 1Lurer.am-ը։ Խնդիրը 1998-ին ընդունված, այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի 3-րդ մասն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը: Բարձր դատարանը որոշել է, որ թեև հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը, այն մեկնաբանությամբ, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը հակասահմանադրական ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը մեղադրյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից: Սա նշանակում է, որ Քոչարյանին և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացված մեղադրանքը պետք է վերաորակվել: Վճռաբեկի դիմումի մյուս մասը մերժվել է։ Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ–ն կոչ է արել վերսկսել Երևանի և Բաքվի հետ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը Հանձնաժողովը զբաղվում էր հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով Դպրոցներին հեծանիվներ են տալիս «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքին ընդառաջ Մրցաշարի 1-ին փուլը կանցկացվի սեպտեմբերի 20-25-ը Քաղաքապետարան․ Շենքը քանդել են ճոպանների միջոցով՝ պայթեցում չի եղել Քանդման թույլտվությունը եղել է քաղաքապետարանի կողմից ԱԽ քարտուղարը Ճապոնիայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ը և դրա հնարավորությունները Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգային իրավիճակին |