Էստոնիան պատմական է որակել ԵՄ որոշումները ՀՀ–ին աջակցելու և վիզաների չեղարկման շուրջ երկխոսության մեկնարկի մասին

Էստոնիան պատմական է որակել ԵՄ որոշումները ՀՀ–ին աջակցելու և վիզաների չեղարկման շուրջ երկխոսության մեկնարկի մասին

PanARMENIAN.Net - Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան պատմական է որակել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու և Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 մլն եվրո աջակցության տրամադրման մասին ԵՄ որոշումները։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Այսօր պատմական որոշում է կայացվել Բրյուսելում՝ ԵՄ–ն որոշել է վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսել Հայաստանի հետ, ինչպես նաև աջակցություն տրամադրել Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Սա կարևոր է հանգրվան է տարածաշրջանում խաղաղությւան և ժողովրդավարության հաստատման ճանապարհին։ Էստոնիան լիովին աջակցում է այս քայլին»,-ասվում է գրառման մեջ։

Հուլիսի 22–ին Եվրամիությունը հաստատել է Հայաստանին 10 մլն եվրոյի աջակցության տրամադրումը Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Հայաստանին աջակցելու համար տրամադրվելիք օգնության նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը: Ըստ «Ազատության» աղբյուրների, այս հիմնադրամից տրամադրվելիք 10 միլիոն եվրոյով նախատեսվում է դաշտային մոդուլային ճամբար ստեղծել մեկ գումարտակի համար, որի կազմում կլինի նաև բժշկական օգնության ամբուլատորիա։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---