ՔԿ. Շենքում պայթյունի գործով քրվարույթ է նախաձեռնվել, տուժածի վիճակը բարելավվում է

ՔԿ. Շենքում պայթյունի գործով քրվարույթ է նախաձեռնվել, տուժածի վիճակը բարելավվում է

PanARMENIAN.Net - Երևանի Արտաշիսյան փողոցի 39 շենքի հինգերորդ հարկի 35 բնակարանում պայթյունի գործով քրվարույթ է նախաձեռնվել։ Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

«Նախաքննություն է իրականացվում, անձը բուժհաստատաությունում է գտնվում, վիճակը երեկվա համեմատ այսօր ավելի բարվոք է։ Նրա հետ անհրաժեշտ քննչական գործողություններ կանցկացվեն․ մինչև այս պահը հնարավոր չի եղել», – ասել է Աբրահամյանը։

ՔԿ-ից փոխանցել են, որ խիստ նախնական տվյալներով բնակարանում գազի արտահոսք է տեղի ունեցել։

«Մնացած հանգամանքները քննությամբ պարզվում են, իրականացվում են անհետաձգելի համապատասխան քննչական վարույթային գործողություններ», – նշել է ՔԿ խոսնակը։

Factor.am-ի տեղեկություններով մարմնական վնասվածքներով երեկ հիվանդանոց էր տեղափոխվել նույն բնակարանի բնակիչ Ք․Ա․-ն։ Փլուզվել էին հինգերորդ հարկի բնակարանների միջնապատերը։

 Ուշագրավ
Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը
Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն
Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է
---