Փոքր Վեդիի մանկապարտեզի ձերբակալված դաստիարակն ազատ է արձակվել` խափանման միջոցի հիմքեր չկան![]() 30 հուլիսի 2024 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Փոքր Վեդիի մանկապարտեզում սանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ձերբակալված դաստիարակն ազատ է արձակվել։ Այդ մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, տեղեկացնում է Factor.am-ը։ «Ձերբակալման 72 ժամը լրացել է, և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հիմքեր չեն եղել»,- նշել է նա: Ավելի վաղ ՔԿ խոսնակը տեղեկացրել էր,որ Փոքր Վեդիի «Զարթոնք» մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ անչափահասին ուժեղ ցավ կամ ֆիզիկական ուժեղ տառապանք պատճառելը։ ՔԿ խոսնակը նաև փոխանցել էր, որ երեխայի մայրը ճանաչվել է տուժողի օրինական ներկայացուցիչ, նա և տնօրենը հարցաքննվել են։ «Մանկապարտեզում այլ նմանատիպ դեպքի վերաբերյալ այս պահի դրությամբ քննությամբ դեռևս տվյալներ չեն ստացվել, սակայն այդ ուղությամբ քննություն իրականացվում է, նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում քրեադատավարական կարգով համապատասխան ընթացք կապահովվի»,- ասել էր Գոռ Աբրահամյանը։ Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է Փոքր Վեդի համայնքի մանկապարտեզի դաստիարակը քնելու ժամին ծեծում երեխային։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |