Սյունիքում խցանվել էր մոտ 80 բեռնատար և 50 մարդատար մեքենա․ Երթևեկությունը վերականգնվել է 2 օգոստոսի 2024 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ին՝ ժամը 14:02-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատարը երթևեկելի հատվածում ընդունել է մկրատաձև դիրք, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է անանցանելի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «VOLVO» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Ա.) ճանապարհի երթևեկելի հատվածում ընդունել է մկրատաձև դիրք, ինչի հետևանքով խցանվել են մոտ 80 բեռնատար և մոտ 50 մարդատար ավտոմեքենա: Փրկարարներն ուղղել են բեռնատարը և դուրս բերել երթևեկելի հատվածից. երթևեկությունը վերականգնվել է: Փրկարարների կողմից դեպքի վայրում իրականացվել է հերթապահություն։ Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |