Արտաշատի համայնքապետարանում ստուգումների արդյունքում 5 կալանավորված կա․ 9 անձի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել 2 օգոստոսի 2024 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Արտաշատի համայնքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի խուզարկությունների և ստուգումների արդյունքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Այդ մասին ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, հայտնում է Factor.am-ը։ Նա նշել է, որ 9 անձ մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար։ «Կալանավորված անձանից 2-ը հարկային տեսուչներ են։ Գործն առնչվում է Արտաշատում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված առևերույթ հափշտակություններին, և ՊԵԿ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալուն»,- նշել է Օհանջանյանը։ Հուլիսի 30-ին Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է իրականացրել Արտաշատի համայնքապետարանում։ Արտաշատ խոշորացված համայնքի Արտաշատ քաղաքի և հարակից 29 բնակավայրի փողոցների նորոգման և ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են անցած տարի և շարանուկվում են մինչ օրս։ Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |