Տրանսպորտում վալիդատորների միջոցով վճարումների հետ կապված խնդիրներ են առաջացել

Տրանսպորտում վալիդատորների միջոցով վճարումների հետ կապված խնդիրներ են առաջացել

PanARMENIAN.Net - Երևանի հասարակական տրանսպորտում խնդիրներ են առաջացել վալիդատորների միջոցով վճարումներ կատարելու ժամանակ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նրա խոսքով` խնդիրներն առաջացել են ծրագրային բարելավումներով և պլանային աշխատանքներով պայմանավորված։

«Համակարգը դեռ ամբողջական ներդրման ու կայացման փուլում է։ Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,– ասվում է նրա գրառման մեջ։

Սեպտեմբերից Երևանում պետք է գործարկվեր հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը, սակայն հետո հայտարարվեց, որ դա տեղի կունենա նոյեմբերի 1–ից, իսկ հետո, որ համակարգի ներդրումը հետաձգվում է մինչև հունվարի 1–ը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---