Բաքոյան․ 21-րդ դարում եղավ ցեղասպանություն, որը մինչ օրս ավարտված չէ՝ մոտ 2600 կին և աղջիկ դեռ իսլամիստների ձեռքում են 3 օգոստոսի 2024 - 15:13 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, անդրադառնալով Սինջարի եզդիների ցեղասպանության 10–րդ տարելիցին, նշել է, որ 21–րդ դարում քաղաքակիրթ աշխարհի առջև տեղի ունեցավ ցեղասպանություն, որը մինչ օրս ավարտված չէ՝ մոտ 2600 կին և աղջիկ դեռևս գտնվում են իսլամիստների ձեռքում ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նա նշել է, որ ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ, ընդ որում՝ ամենամեծ հանցագործությունն է։ «2014 թվականի օգոստոսի 3-ի ողբերգությունից անցել է 10 տարի։ 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի առջև տեղի ունեցավ ցեղասպանություն, որը մինչ օրս ավարտված չէ․ մոտ 2600 կանայք և աղջիկներ դեռևս գտնվում են իսլամիստների ձեռքում, իսկ 100 հազարավոր եզդիներ՝ ճամբարներում։ Այս տարին խորհրդանշական էր իմ, վստահ եմ՝ նաև ազգակիցներիս համար, քանի որ Ազգային ժողովն ընդունեց իմ կողմից հեղինակված նախագիծը՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և ամրագրեց օգոստոսի 3-ը՝ որպես 2014 թվականի՝ Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Սա պատմական իրադարձություն էր և՛ եզդիների, և՛ Հայաստանի Հանրապետության համար, քանի որ, չնայած տասնյակ պետություններ են դատապարտել եզդիների ցեղասպանությունը, բայց մենք ամրագրեցինք այն՝ որպես Հիշատակի օր։ Ցեղասպանությունների կրկնությունը բացառելու համար պետք է խորացնել ցեղասպանությունների կանխարգելման հանձնառությունն ամբողջ աշխարհում՝ դիվանագիտական ռազմավարություններում, աշխարհաքաղաքականությունում և մարդկանց ընկալումներում: Հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի վառ հիշատակին՝ հուսով եմ, որ մարդկությունն այլևս նման հրեշավոր ոճրագործությունների զոհ չի դառնա»,–ասվում է գրառման մեջ։ 2014 թվականին «Իսլամական պետության» խմբավորման զինյալները, գրավելով Հյուսիսային Իրաքի եզդիներով բնակեցված տարածքները, խաղաղ բնակչության զանգվածային սպանություններ են կատարել, տասնյակ հազարավոր մարդիկ դարձել են փախստական։ Ցեղասպանությունը դրսևորվել է եզդիների արտաքսման, նրանց զանգվածային սպանությունների, եզդի կանանց առևանգման մեջ։ Եզդիների դեմ ԻՊ-ի գործողությունները հայտնի են դարձել որպես «հարկադիր շրջանառության արշավ»։ Շուրջ 50 հազար եզդի փախստական է դարձել, ևս մի քանի հազարը զոհվել է։ Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |